AM | RU
USD
EUR
RUB

Տարոն Սիմոնյանը ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածության հետ կապված տեսնում է օրենսդրական խնդիր

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար Վահե Գրիգորյանի թեկնածություն առաջադրելը հակաօրինական է, և ինքը չի կարող դրա վրա աչք փակել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ՍԴ դատավորի ընտրության հարցի քննարկմանը:

«Մենք բազմիցս նշել ենք, որ օրենսդրական խնդիր կա, և օրենքով կա դրված հստակ պահանջ (խմբ. եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, իրավասու մարմինը առաջադրում է նոր թեկնածու): Սկզբում ձեզնից (Իմ քայլը խմբակցություն) ոմանք ասացին, որ այդ պահանջը չի խախտվում այս առաջադրումով, հետո ձեզնից ոմանք ասացին, որ նման պահանջ կա, բայց դա հակասահմանադրական է: Երկու տեսակետների հետ առնչվելիս կտեսնենք այս խնդրի իրավական լուծման ճանապարհը: Եթե տեսնում էինք, որ խնդիր կա, քաղաքական մեծամասնությունը կարող էր օրենքի դրույթում փոփոխություն կատարել: Բայց այս պահանջն անտեսելն ու առանց դրա քաղաքական որոշման գնալը մեր կարծիքով լավագույն ճանապարհը չէ դեպի իրավական պետություն: Որքան էլ հարգեմ Գրիգորյանի անձն ու անցած ճանապարհը, ես և իմ գործընկերներից շատերը չենք կարող անտեսել օրենքի պահանջը»,- ասաց Սիմոնյանն ու շեշտեց, որ վաղվա իրավական պետության կառուցումը պետք է անցնի բացառապես օրենքով սահմանված կարգով:

Սիմոնյանը նշեց, որ Գրիգորյանին վաղուց ճանաչում է նրա մասնագիտական գիտելիքները չափազանց բարձր են, նրա անցած ճանապարհը շատ կարևոր և ուսանելի է, նրա համառությունն ընդգծելի և օրինակելի է: Բայց միևնույն ժամանակ Սիմոնյանը շեշտեց, որ այստեղ կարևորագույն խնդիրը միայն անձնական և մասնագիտական հատկանիշները չեն:

«Իրավական պետություն կառուցելը միայն գաղափար չէ: Իրավական պետությունը ճանապարհ է, և դա պետք է օրենքով սահմանված կարգով անցնենք, այլապես կշեղվենք իրավական պետությունից»,-նշեց նա:

Լրահոս
Հուլիսի 22-ի հոսանքազրկումների մասին Ամեն տարի ՏՏ ոլորտի 10․000 մասնագետ լքում է Թուրքիան Իրանը Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավ է կալանել Հայկ Ալումյան. ՍԴ նկատմամբ հարձակում է իրականացվում Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 30 չվերթ Էտնա հրաբխի նոր ժայթքումը խափանել է Սիցիլիայում օդանավակայանների աշխատանքը Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 900 կրակոց. ՊԲ Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ օրերին Քոչարյանի գործը տանուլ են տվել. Հայկ Ալումյան Գերմանական զինամթերքի վաճառքի ցանկում Թուրքիան առաջինն է Ֆրանսիայում գրանցվել է 46 աստիճան տաքություն Վլադիմիր Զելենսկին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին ազատել է աշխատանքից «Հրապարակ». Հրահանգվել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին չխոսել, որ սեպտեմբերին անաղմուկ վավերացնեն այն «Հրապարակ». Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարումից հետո կառույցի շենքերը կվաճառվեն «Հրապարակ». Հայկ Մարությանն ազատվում է «սևերից» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 20 Ամեն գնով, ջանք չխնայել, նպաստել ստեղծող, արարող, Հայ մարդու, Հայ տեսակի ամրացմանն ու շատացմանը... Իրավապաշտպանները՝ իջևանյան դեպքերի մասին Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է պատժամիջոցների մասին Եվրամիության որոշումը Ռոբերտ Քոչարյան. Կարծում եմ՝ դատախազությունն այս ամենն անում է նիստը ձգձգելու համար Վահագն Վարագյան. ԵՊՀ-ում ուժային մեթոդներով փորձում են լուծարել կենտրոնն ու ազատվել ինձանից ԱՄՆ սենատ է ներկայացվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր առաջարկ ԲԴԽ անդամները հանդիպելու են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ Արդեն բոլոր սահմաններն անցնում են Թրամփը չի մտածում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ ՌԴ Քննչական կոմիտեն սկսել է ստուգումը Շերեմետեւոյում Nordwind-ի ինքնաթիռի միջադեպից հետո «Մոսկվա-Երևան» չվերթի ժամանակ գրանցված միջադեպից հետո երկու ուղևոր հիվանդանոցում է Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում ջերմաստիճանը կհասնի մինչև +42 Երեկ Նիկոլ Փաշինյանն առաջին ուժը կիրառեց իր հիմնական հենարանի դեմ ԱՄՆ-ի նավը իրանական անօդաչու է ոչնչացրել «Հրապարակ». Ո՞ւմ կառաջադրի ՀՅԴ-ն Արցախի նախագահական ընտրություններին, քննարկվել է երկու անուն «Ժամանակ». Լարված իրավիճակ՝ Կրթության տեսչական մարմնում «Փաստ». Հովհաննես Իգիթյանին կհեռացնեն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից «Փաստ». Փաշինյանը դժգոհել է ԱԺ մի քանի հանձնաժողովների աշխատանքից և հանձնարարել է ինքնակրթվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 19 ՌԴ ԱԳՆ-ն դեմ է Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցներին Իջևանի դեպքի հետ կապված տարբերակ է առաջարկվել, որ պետությունը կարգավորի փայտի հավաքման պրոցեսը. Արթուր Վանեցյան Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան $100 մլն Ադրբեջանին և $7 մլն Հայաստանին. Վաշինգտոնն ընդգծում է իր պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասում ԱԱԾ տնօրենը Տավուշում մասնակցելու է խորհրդակցության` Ւջևանում տեղի ունեցած բախումների վերաբերյալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan