AM | RU
USD
EUR
RUB

Խարկովում ադրբեջանցի ուսանողները 6-րդ հարկից ցած են նետել հայ երիատասարդին

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Mamul.am: Խարկովի պետական ակադեմիայի ֆիզիկական կուլտուրայի առաջին կուրսի հայազգի ուսանող Արթուր Մարտիրոսյանին հանրակացարանի 6-րդ հարկից ցած են նետել ադրբեջանցի հարևանները, երբ չեն կարողացել նրա սենյակ թմրանյութ նետել:

Այս մասին ХарківTimes-ին հայտնել է տուժածի հայրը՝ Սերգո Մարտիրոսյանը: Վերջինը պնդում է, որ իր որդին պրոֆեսիոնալ մարզիկ է, զբաղվում է սամբոյով և ձյուդոյով, Ուկրաինայի հավաքականի անդամ է: 18 տարեկանում նա արդեն սպորտի վարպետ է, Ուկրաինայի վեցակի չեմպիոն, Ուկրաինայի առաջնության կրկնակի մրցանակակիր, Եվրոպայի առաջնության եռակի մրցանակակիր: Նա պատրաստվում էր աշխարհի առաջնության:

Հանրակացարանում Արթուրի սենյակի կից սենյակում բնակվելիս է եղել ադրբեջանցի երիտասարդ, ում հետ նրանք արագ ընկերացել են: Սերգոն ասել է, որ իր որդին ադրբեջանցուն անգամ իրենց տուն՝ Ալչեվսկ է հրավիրել: Այդ չարաբաստիկ օրը հարևանը նրան կանչել է իր ընկերների՝ ադրբեջանցի ուսանողների հետ խորոված ուտելու: Խնջույքի ընթացքում Արթուրն իրեն կտրուկ վատ է զգացել, հոր հավաստմամբ՝ ադրբեջանցիները նրա բաժակի մեջ ինչ-որ բան են գցել: Արթուրը գնացել է իր սենյակ: Շուտով ադրբեջանցիները մտել են նրա սենյակ՝ իբրև թե իմանալու՝ ինչպես է նա իրեն զգում ու սկսել են սենյակում այս ու այնկողմ նետել ինչ-որ անձնագրեր ու տոպրակներ: Արթուրը հասկացել է, որ փորձում են թմրանյութեր նետել իր սենյակ և ձևացրել է, թե անգիտակից վիճակում է: Երբ ադրբեջանցիները գնացել են, նա բանալիով փակել է դուռն ու պատուհանից դեն նետել նրանց թողածները: Դա նկատելով՝ ադրբեջանցիները վերադարձել են, ջարդել դուռն ու դաժանաբար ծեծել: Արթուրը կարողացել է հասնել բաց պատուհանին ու օգնություն կանչել, այդ ժամանակ էլ նրան ցած են հրել:

Սակայն տղան ոչ միայն հրաշքով ողջ է մնացել, այլև չի կորցրել գիտակցությունը: Հասկանալով, որ ադրբեջանցիներն իջնելու են՝ ստուգելու համար՝ ինքը ողջ է, թե չէ, սողացել է դեպի կողքի ավտոկանգառը, անցնել արգելապատնեշն ու թաքնվել բեռնատարի տակ: Ադրբեջանցիներն իսկապես քիչ հետո իջել են, փնտրել նրան, ու չգտնելով՝ փորձել են ներխուժել ավտոկանգառ, սակայն նրանց կանգնեցրել են շներն ու պահակը: Վերջինս էլ գտել է Արթուրին ու զանգել ոստիկանություն: Ոստիկաններն էլ միանգամից հայտարարել են, թե Արթուրը ինքնասպանության հակումներ ունի և գտնվում է թմրանյութերի ազդեցության տակ: Նրանք ստիպել են տղային տեսախցիկի առաջ պատմել, որ ինքը ոչինչ չի հիշում, թեպետ Արթուրը հայտարարել է, որ իրեն պատուհանից հրել են և ինքը թմրանյութեր չի ընդունում: Դրա ապացույցն է հատկապես այն, որ, մասնակցելով բազմաթիվ միջազգային մրցույթների, ինքը պարբերաբար անցել է դոպինգ թեստեր:

Հիվանդանոցում Արթուրի մոտ ախտորոշվել է կոնքազդրային հոդի կոտրվածք և կոնքի ոսկորների տեղաշարժ: Մարզական կարիերայի շարունակման մասին այժմ խոսք անգամ լինել չի կարող: «Փառք եմ տալիս աստծուն, որ նա առհասարակ ողջ է մնացել, ախր դա 6-րդ հարկն է՝ 20 մետրից ավելի բարձրություն»,- ասել է հայրը:

Նա չի բացառում, որ այդ ամենն արել են՝ իմանալով, որ իր ընտանիքն ունևոր է և ցանկացել են իրենցից գումար շորթել:

Լրահոս
«Փաստ». Փա­շի­նյա­նը չի կտրի «սու­պեր­վար­չա­պե­տա­կան» հա­մա­կար­գի ճյու­ղը, որի վրա նստած է «Իրատես». Ինչ են խոսել Նիկոլն ու «կիրթը» «Փաստ». Փաշինյանի թիմում շատ լուրջ տարաձայնություններ կան «Հրապարակ». Նորաշենի նախկին համայնքապետը դատական հայց է ներկայացրել Արարատի մարզպետի դեմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 15 Համայնքապետի ԺՊ-ն արգելում է ինձ խոսել զինվոր որդիներիս հետ Արփինե Հովհաննիսյան. Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը և մանիպուլիացիաների հօդս ցնդելը Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն ՍԴ դատավորներն ապացուցեցին, որ ոչ սրա-նրա դռան տակ վնգստացող են, ոչ էլ ամբոխից վախեցող. Վահագն Վարագյան Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանականների և քաղաքապետերի գլխավորած պատվիրակությանը ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ Թուրքիան և սիրիական զինված ընդդիմությունը հարձակում է գործում Մանբիջի դեմ. ԶԼՄ-ներ Շանս կա, որ շուտով կունենանք արդեն երրորդ կայացած պետական ինստիտուտը ՍԴ-ն մերժել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ նախաձեռնությունը Տարեվերջին, երբ հայտնի է դառնում, որ ցուցանիշները «հեղափոխական» չեն, առաջանում է գործարարների շրջանում կոնսոլիդացիայի կարիք. փորձագետ Դատարանը կասեցրել է իր մարդուն համայնքապետի ժպ նշանակելու մասին Գարիկ Սարգսյանի որոշումը Պողոսին պետք է վերադաստիարակել՝ ստանալով Պետրոսի, «սպանել» Պողոսին, ասել է թե «ստանալ» Պետրոս «Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը. հայտարարություն «Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ». Հրայր Թովմասյան Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով. դիտում աստղադիտարանից Էրդողանի խորհրդականը չի բացառել, որ Թուրքիայի ու Ասադի ուժերի միջև բախում կարող է տեղի ունենալ Ադրբեջանը ցանկանում է Արցախը՝ առանց բնիկ ժողովրդի. ԱԳՆ մամուլի խոսնակ Հրայր Թովմասյանը արձակուրդ է վերցրել իր լիազորությունների դադարեցման նախագծի քննարկումներին չմիջամտելու համար ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը. Ուղիղ Տիգրան Աբրահամյան. Համերաշխության դիսկուրսը՝ որպես անվտանգության ապահովման կարևոր երաշխիք Բողոքի ակցիաները շարունակական են լինելու. ավտոներկրող Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Վարդան Ոսկանյան. Սիրիայի շուրջ դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ ՄԻԵԴ-ում Ռ. Քոչարյանի դիմումի քննության համար 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով է ստեղծվել Visa «ԲԱՐԵՐԱՐ». բարեգործական ծրագիրը նոր շունչ է ստանում Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանի և ռազմական քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի ասուլիսը. Ուղիղ Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն. վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյան ԱՄՆ-ն իրականում Սիրիայից դուրս չի բերել բոլոր «արժեքավոր» ահաբեկիչներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է, իսկ արևային էներգիայի արտադրությունը 2.9 անգամ աճել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 14 Թուրքական գազանություն. կրակում են ճանապարհով անցնող անզեն մարդկանց վրա (տեսանյութ) ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 13 Պետք է հարգանքով մոտենալ տարածաշրջանում Իրանի շահերին. Պուտին Մի քայլ առաջ, երեք քայլ ետ... Բագրատյանը՝ տնտեսության վիճակի մասին թվերով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan