Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է

Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակն այս տարի Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբում է այսօր:

Մայր Աթոռից հայտնում են, որ տոնի առիթով ժամը 10.00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը, մասնակցությամբ ուխտավորների, կառաջնորդվի Ս. Գայանե վանք` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տանելով Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Գայանե կույսի մասունքները:

Ժամը 10.30-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստանի արարողություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում