AM | RU
USD
EUR
RUB

Փաստաբան. Ժամանակն է տոտալ փոփոխություններ կատարել դատական և դատախազական համակարգում

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: «Դատարանի որոշումն անակնկալ չէր: Ի՞նչ կարելի է սպասել դատական իշխանությունից, որն ամբողջովին ընկած է կեղտի ու կոռուպցիայի մեջ, որի մասին բարձրաձայնում են ոչ միայն իրավապաշտպանները, նաև բարձրագույն իշխանությունը»,- ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունները ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից մերժվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ Մ. Գրիգորյանի պաշտպանները պահանջել էին Մ. Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնել կամ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավը։

Նա նշեց, որ դատական իշխանությունն ընտրովի արդարադատություն է իրականացնում. «Ի՞նչ կարելի է սպասել դատական իշխանությունից, որ ընտրովի արդարադատություն է իրականացնում, ինչ սպասել դատարանից, որն ընկած է գործադիրի կոշիկի տակ»։

Լ. Բաղդասարյանն ասաց, որ այս գործը գտնվում է ՄԻԵԴ տիրույթում, որոշումը ստանալուց հետո կուղարկենք ՄԻԵԴ, որտեղ առաջնահերթության կարգով քննվում է Մանվել Գրիգորյանի գործն անօրինական կալանքի և խոշտանգման հետ կապված։ Նրա կարծիքով, ժամանակն է տոտալ փոփոխություններ կատարել ինչպես դատական իշխանությունում, այնպես էլ դատախազության համակարգում։

Հարցին, արդյո՞ք Մանվել Գրիգորյանը կմասնակցի դատական նիստերին, փաստաբանն ասաց, որ նա ունի 30-ից ավելի լուրջ հիվանդություններ. «Ցավոք այդ հիվանդությունները, կարծում եմ, թույլ չեն տա, որպեսզի գա դատարան։ Այդ հարցի պատասխանը կտա բուժող բժիշկը»։

Լրահոս
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ C-400-ները սպառնալիք չեն ՆԱՏՕ-ի համար Իշխանություն, որի հետ չի կարելի պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն վճռաբեկ բողոք է ներկայացնել քրգործի վարույթը կասեցնելու որոշման բեկանման դեմ Թուրքիան արձագանքել է իր դեմ կիրառվելիք ԵՄ-ի՝ պատժամիջոցների որոշմանը Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում Քաղցրաշենցիները նստացույց են անում կառավարության շենքի դիմաց. «Էսի պալիցեյսկի ուչաստըկ ա» Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստիների են առևանգել Ամոթ է, սա իշխանությա՞ն, թե՞ ոհմակի մոտեցում է Իրանի գործարքին այլընտրանք չկա, պահպանեք այն․ Մոգերինի Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ Հակառակորդի կրակոցի հետևանքով Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել (Տեսանյութ) Ֆիքսում եմ, որ արգելակներ չունեք՝ ոչ բարոյական, ոչ էլ իրավական Հանրությունը պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին և լուրջ վերաբերմունք ցուցաբերի. Արցախի ԱԺ փոխնախագահ Իրանի ԱԳ նախարարը կարծում է, որ Թրամփը պատերազմ չի ցանկանում հանրապետության դեմ ԵՄ-ն կասեցնում է Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսությունը Կիպրոսի ճգնաժամի պատճառով «Հրապարակ». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հարսանիքի քավոր «Ժամանակ». Նոր իրավիճակ՝ Վենետիկի հանձնաժողովի շուրջ «168 ժամ». Սոցապի պաշտոնյան նոր սկանդալ է սարքել «Փաստ». Երեք մարզպետ կտեղափոխվի այլ աշխատանքի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 16 Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն տալու է կանչել Բաքվում Վրաստանի դեսպանին Աշխատանքից ազատվել է անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետը Ազատություն հանուն ինչի՞ Ռուսաստանը շարունակում է Թուրքիային մատակարարել S-400-ների մասերը Վենետիկի հանձնաժողովը վերջակետ դրեց իրավական պոպուլիզմին Հայաստանում. Արթուր Ղազինյան ԱԻՆ. Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Սևան-Երևան ճանապարհը բաց է Լուկաշենկոն Զելենսկու հրավերով կժամանի Ուկրաինա Երևանից դեպի Ռուսաստան և Վրաստան ավիաչվերթների հաճախականությունը հուլիսի 8-ից զգալի ավելացել է «Ես չեմ կարող մնալ իր ղեկավարած կառույցում». Դավիթ Սահակյանց Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը` վեթինգի և Վահե Գրիգորյանի իրավաքաղաքական հայտարարության մասին Գեղարքունիքում կովերի անկման միակ պատճառը եղել է փքվածությունը Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում Ծիծեռնակաբերդում բռնկված հրդեհը մեկուսացվել է ԱՄՆ-ը մուտքի արտոնագիր է տվել Իրանի արտգործնախարարին Հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 14 Սամվել Բաբայանի 50 երանգները Մեյը խոստովանել է, որ չի կարոտի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-14-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan