«Իրատես». Միրզոյանը ցանկացել է Զեյնալյանի տեղում տեսնել իր քավորին, բայց Ավինյանը «պոստին» քնած չէ

«Իրատես». Միրզոյանը ցանկացել է Զեյնալյանի տեղում տեսնել իր քավորին, բայց Ավինյանը «պոստին» քնած չէ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե արդարադատության նախարարի հետ կապված բավականին լուրջ խմորումներ կան ՔՊ-ում, չնայած ինչպես մնացած, այնպես էլ այս դեպքում այնտեղ կարծիք կարող է ունենալ բացառապես Նիկոլ Փաշինյանը:

Բանն այն է, որ Եվրոպային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին համաժամանակյա ձեռնոց նետած` իրենց «մայլեն» ժողովրդավարության Բաստիոն համարած Արարատ Միրզոյանը ցանկացել է այդ պաշտոնում տեսել յուր քավորին` ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։

Բայց քանի որ Միրզոյանի կարծիքը ոչ մեկին հետաքրքիր չէ, ինչպես նաեւ նրա հավերժ ախոյան Տիգրան Ավինյանը «պոստին» քնած չէ, Արարատ Միրզոյանը որեւէ «արդյունք» չի գրանցել:

Ինչ վերաբերում է հրաժարական տված Արտակ Զեյնալյանին, վերջինս հրաժարականի հիմնական պատճառներից մեկը Արմեն Սարգսյանի նկատմամբ իշխանությունների սկսած դեմարշն է։ Զեյնալյանը վերջիններիս ասել է` «Ո՞նց կարելի է էդ ընտանիքի նկատմամբ այդպես վարվել»: Հիշենք, որ Վազգենի ծննդյան 60-ամյակին էլ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բառ-տառ չէր արտաբերել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում