«Փաստ». ՊԲ-ում կադրային վերա­դասավորումները կշարունակվեն

«Փաստ». ՊԲ-ում կադրային վերա­դասավորումները կշարունակվեն

«Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, որով գեներալ- մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցա­խի ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտո­նից և արձակվել զինվորական ծառայությու­նից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություննե­րով՝ առաջիկայում ՊԲ-ում կադրային վերա­դասավորումները կշարունակվեն՝ ևս մի քա­նի փոփոխություն կլինի, որոնք հիմնականում կապված են բարձրաստիճան զինվո­րականների՝ երկարամյա ծառայության զին­վորական կենսաթոշակի անցնելու և ղեկա­վար կազմը հնարավորինս երիտասարդաց­նելու հետ:

Հիշեցնենք, որ բանակում փոփոխությունների և վերադասավորումների հետ էին կապված նաև ժամանակին գեներալ Սամվել Կարապետյանի ու էլի մի շարք կադրային գեներալների ազատումները, իսկ ընդհանրապես, Արցախում կադրային փոփոխու­թյունները կարծես նոր փուլ են թևակոխել»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում