AM | RU
USD
EUR
RUB

Եվրոպայի խորհուրդը վերահաստատում է ՀՀ կառավարության բարեփոխումներին իրականացմանն օժանդակելու պատրաստակամությունը

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի–Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և Եվրոպայի խորհրդի միջև սերտ համագործակցությունը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ժողովրդավարության զարգացման Հայաստանի օրակարգն առաջ մղելու գործում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ օրակարգում ներկայումս առաջնային նշանակություն ունեն դատաիրավական ոլորտում բարեփոխումները: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին՝ դրանք կյանքի կոչելու գործում օժանդակություն ցուցաբերելու գործնական քայլերի, այդ թվում՝ ԵԽ բարձրաստիճան առաքելության անդամների Հայաստան այցելելու համար:

Գաբրիելա Բատաինի–Դրագոնին վարչապետին է փոխանցել ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի ջերմ ողջույններն ու պատրաստակամությունը՝ աջակցելու դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացմանը: ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալն անդրադարձել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. Գործողությունների ծրագրին, որի պաշտոնական մեկնարկի արարողությունը կայացել է այսօր: Գաբրիելա Բատաինի–Դրագոնին վարչապետին է ներկայացրել ծրագրի ուղղությունները՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է սերտ համագործակցության տարբեր ուղղություններով Հայաստանի իշխանությունների նախաձեռնած բարեփոխումները կյանքի կոչելու գործում:

Վարչապետն ընդգծել է, որ բարեփոխումների վերջնական նպատակը քաղաքացիների վստահության ձևավորումն ու ամրապնդումն է դատական համակարգի նկատմամբ: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ կառավարության նպատակն է տարբեր ոլորտներում իրական փոփոխությունների հասնելը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի ընտրական համակարգի բարեփոխումներին, այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին և ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի այլ հարցերի:

 

Լրահոս
Հուլիսի 22-ի հոսանքազրկումների մասին Ամեն տարի ՏՏ ոլորտի 10․000 մասնագետ լքում է Թուրքիան Իրանը Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավ է կալանել Հայկ Ալումյան. ՍԴ նկատմամբ հարձակում է իրականացվում Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 30 չվերթ Էտնա հրաբխի նոր ժայթքումը խափանել է Սիցիլիայում օդանավակայանների աշխատանքը Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 900 կրակոց. ՊԲ Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ օրերին Քոչարյանի գործը տանուլ են տվել. Հայկ Ալումյան Գերմանական զինամթերքի վաճառքի ցանկում Թուրքիան առաջինն է Ֆրանսիայում գրանցվել է 46 աստիճան տաքություն Վլադիմիր Զելենսկին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին ազատել է աշխատանքից «Հրապարակ». Հրահանգվել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին չխոսել, որ սեպտեմբերին անաղմուկ վավերացնեն այն «Հրապարակ». Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարումից հետո կառույցի շենքերը կվաճառվեն «Հրապարակ». Հայկ Մարությանն ազատվում է «սևերից» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 20 Ամեն գնով, ջանք չխնայել, նպաստել ստեղծող, արարող, Հայ մարդու, Հայ տեսակի ամրացմանն ու շատացմանը... Իրավապաշտպանները՝ իջևանյան դեպքերի մասին Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է պատժամիջոցների մասին Եվրամիության որոշումը Ռոբերտ Քոչարյան. Կարծում եմ՝ դատախազությունն այս ամենն անում է նիստը ձգձգելու համար Վահագն Վարագյան. ԵՊՀ-ում ուժային մեթոդներով փորձում են լուծարել կենտրոնն ու ազատվել ինձանից ԱՄՆ սենատ է ներկայացվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր առաջարկ ԲԴԽ անդամները հանդիպելու են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ Արդեն բոլոր սահմաններն անցնում են Թրամփը չի մտածում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ ՌԴ Քննչական կոմիտեն սկսել է ստուգումը Շերեմետեւոյում Nordwind-ի ինքնաթիռի միջադեպից հետո «Մոսկվա-Երևան» չվերթի ժամանակ գրանցված միջադեպից հետո երկու ուղևոր հիվանդանոցում է Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում ջերմաստիճանը կհասնի մինչև +42 Երեկ Նիկոլ Փաշինյանն առաջին ուժը կիրառեց իր հիմնական հենարանի դեմ ԱՄՆ-ի նավը իրանական անօդաչու է ոչնչացրել «Հրապարակ». Ո՞ւմ կառաջադրի ՀՅԴ-ն Արցախի նախագահական ընտրություններին, քննարկվել է երկու անուն «Ժամանակ». Լարված իրավիճակ՝ Կրթության տեսչական մարմնում «Փաստ». Հովհաննես Իգիթյանին կհեռացնեն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից «Փաստ». Փաշինյանը դժգոհել է ԱԺ մի քանի հանձնաժողովների աշխատանքից և հանձնարարել է ինքնակրթվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 19 ՌԴ ԱԳՆ-ն դեմ է Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցներին Իջևանի դեպքի հետ կապված տարբերակ է առաջարկվել, որ պետությունը կարգավորի փայտի հավաքման պրոցեսը. Արթուր Վանեցյան Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան $100 մլն Ադրբեջանին և $7 մլն Հայաստանին. Վաշինգտոնն ընդգծում է իր պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասում ԱԱԾ տնօրենը Տավուշում մասնակցելու է խորհրդակցության` Ւջևանում տեղի ունեցած բախումների վերաբերյալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan