AM | RU
USD
EUR
RUB

Սնկային հիվանդությունների պատճառով ծիրանի բերքը մոտ 50 տոկոսով քիչ կլինի

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի ծիրանի բերքը մոտ 50 տոկոսով քիչ կլինի։ Պատճառներից մեկը՝ անձրևների հետևանքով առաջացած սնկային հիվանդություններն են, որոնց դիմագրավելու համար գյուղացին նախապես պատշաճ չի ծանուցվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ շեշտելով, որ ծիրանի ռեկորդային բերքի մասին որոշ անձանց հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։

Նրա խոսքով, կան ցանքատարածություններ, որտեղ վնասվել է բերքի 10 տոկոսը, իսկ որոշ դեպքերում՝ ընդհուպ մինչև 50 տոկոսը։

«Սնկային հիվանդությունները, ինչպես հայտնի է, առաջանում են անձրևներից հետո՝ շոգի և գերխոնավության պայմաններում։ Օրինակ՝ հենց այսօր անձրև եկավ, իսկ հետո արև եղավ, բավականին շոգեց, և օդի հարաբերական խոնավությունը բարձրացավ», - ասաց մեր զրուցակիցը։

Հրաչ Բերբերյանը շեշտեց՝ գյուղացիներին պետք է նախապես կոչ արվեր՝ յուրաքանչյուր անձրևից հետո ծառերն ախտահանել, սրսկումներ կատարել, սակայն գյուղատնտեսության նախարարության կողմից նախազգուշացումներ չեն եղել։

Հարցին՝ ի՞նչ աստիճանի են վնասում ծիրանի բերքը սնկային հիվանդությունները, մեր զրուցակիցը պատասխանեց՝ առաջին հերթին տուժում է ապրանքային տեսքը, բացի այդ՝ պտուղը հենց ծառի վրա կարող է նեխել, դեֆորմացվել, այնուհետ պոկվել և ընկնել։

Հրաչ Բերբերյանից նաև հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ ծիրանի արտահանման ժամանակ բերքի՝ սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով խնդիրներ առաջանան։

«Չեմ կարծում, որովհետև արտահանողը գիտի, որ պետք է առողջ ծիրան արտահանի, այնպես որ այստեղ խնդիր չենք ունենա։ Բայց արտահանումների քանակն, իհարկե, կպակասի։ Արտահանողը ոչ ապրանքային տեսքով ծիրան չի արտահանի», - նշեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը։

Անդրադառնալով ծիրանի սպասվող գներին՝ ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտահանման դեպքում, Հրաչ Բերբերյանը նկատեց, որ ազգաբնակչությունը լիարժեքրեն կկարողանա օգտվել այս մրգատեսակից, իսկ արտահանման գինը պարզ կլինի ավելի ուշ։

«Այս պահին գինը դեռ բարձր է. տարին 10 օր հետ է ընկել։ Բնականաբար, ներկա գնով ծիրան չի արտահանվի։ Իսկ ահա նախորդ տարվա այս ժամանակաշրջանում բավական ծիրան էինք արտահանել», - հիշեցրեց մեր զրուցակիցը։

Նա միաժամանակ շեշտեց, որ սեզոնային մրգերից այս պահին վտանգված են նաև կեռասը, խնձորը և դեղձը։

«Կոչ ենք անում, որ գյուղացին ժամանակին սրսկումները կատարի։ Ինչ վերաբերում է խաղողին, վիճակն ավելի պարզ կլինի օգոստոսին», - ասաց Հրաչ Բերբերյանը։

Լրահոս
Չինաստանում կորոնավիրուսով վարակված մեկ անձ բուժվել է Նիկոլ Փաշինյանը գաղտնի ՀՔԾ է այցելել 2 օրում 36.000 սիրիացի է մոտեցել Թուրքիայի սահմանին Լուսնի վրա կյա՞նք է եղել. արտասովոր ուսումնասիրություն Էյֆելյան աշտարակը փակ է Նաջարյանը փոշմանե՞լ է, թե վախենում է. Էդուարդ Շարմազանով Այս իշխանությունն արդեն տապալված է. քաղաքագետ Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Ինչպես է Պուտինը գետնից վերցնում պաղեստինցի զինվորի գլխարկը և դնում նրա գլխին (Տեսանյութ) Հոթ Տուրս զբոսաշրջային ընկերությունը բացել է նոր գրասենյակ Զինվորական երդման հանդիսավոր արարողություն Ստեղծվել է Բալթյան երկրների հայոց թեմը Մահացել է հայտնի ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանը Կամո Վարդանյանը նշանակվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի տեղակալ Արցախում 2 զինծառայողի վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Ատելություն ու կեղծիք տարածող Youtube-յան ալիքները Նիկոլ Փաշինյանի աջակիցներին է պատկանում. «Մեդիա պաշտպան» ՍԴ գործող կազմից ազատվելն իշխանության թիվ մեկ քաղաքական օրախնդիրն է. Ռոբերտ Հայրապետյան ԱԺ-ն նիստ է գումարել. ՈՒՂԻՂ Վլադիմիր Պուտինը նոր օգնականներ ունի Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցից հերքում պահանջելուց հետո փորձել են կոտրել Վանեցյանի փաստաբանի էլեկտրոնային փոստը Ներողություն եմ խնդրում, որ տուն չեմ հրավիրում. ոտքով աշխատանքի շտապող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ լրագրողներին (Տեսանյութ) Հաճույքով կապրեի մի երկրում, որի ղեկավարը լիներ Հրայր Թովմասյանը․ Վազգեն Մանուկյան Թող գաղտնալսեն, ես հանգիստ իմ կյանքով ապրում եմ. ՍԴ նախագահ (Տեսանյութ) Հասել են մի եզրագծի, որից այն կողմ մնում է ընտանիքի պատանդառությամբ հրաժարական պարտադրելը Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու Նման գործողությունները վախեցնելու շարժառիթով են պայմանավորված. Ռուբեն Մելիքյան ՀՔԾ քննիչները ոչինչ չեն հայտնաբերվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Իրանը Ռուսաստանին առաջարկել է վերսկսել իր օդային տարածքում քաղաքացիական չվերթները Վիրավոր զինծառայողներից մեկի վիրահատությունն ավարտվեց. նրա վիճակը ծանր է. Հովհաննիսյան Կաթողիկոսը նոր նշանակումներ է արել Թալանել են ԿԳՄՍ փոխնախարարի բնակարանը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի ասուլիսը Փաստաբանը տեսանյութ է հրապարակել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանից (Տեսանյութ) ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում և ռեպրեսիվ մեթոդներ են կիրառվում. Փաստաբան (տեսանյութ) Հրայր Թովմասյանը միջնորդել է, որ իր տան խուզարկությունը տեսաձայնագրվի Եկել է էլիտա և կոնտրէլիտա ձևավորելու ժամանակը. Արտակ Զաքարյան Մերկելն Էրդողանի հրավերով Թուրքիա է ժամանել Հասկանալի է, որ Սահմանադրական դատարանը, ի դեմ՝ Հրայր Թովմասյանի, խոշոր ոսկոր է ձեր կոկորդում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan