AM | RU
USD
EUR
RUB

Փարաջանովին նվիրված Ռոտերդամի փառատոնի ծրագիրը կներկայացվի նաև Հայաստանում

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Այս տարի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի առանցքային ծրագրերից էր «Կինոյի տաճարը», որը նվիրված էր հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։

Փառատոնին ներկայացվել էր Փարաջանովի «Նռան գույնի» ֆիլմից դուրս մնացած թվայնացված կադրերը ինստալյացիայի միջոցով։ Նույն ցուցադրությունը Հայաստանի Ազգային կինոկենտրոնը կազմակերպելու է Հայաստանում։

Մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպմանը Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ասաց, որ ցուցադրությունը լինելու է Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ փառատոնի օրերին, մասնավորապես հուլիսի 8-12-ը «Այրարատ» կինոթատրոնում։ Ցուցադրությունը լինելու է ամեն օր, անվճար։

Բացի «Նռան գույնի» ֆիլմի թվայնացված կադրերի ինստալյացիայից, ցուցադրվելու է երեք վերականգնված ֆիլմ՝ «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով», «Կիևյան որմնանկարներ», «Հակոբ Հովնաթանյան», ինչպես և Ռոտերդամի փառատոնի շրջանակում։

Նշենք, որ վերը նշված երեք ֆիլմերը թվայանցվել են 2018 թվականին Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, լեհական FIXAFILM ընկերության և ծրագրի պրոդյուսեր Դենիել Բըրդի համատեղ ծրագրի շրջանակում։ Շ. Միրզախանյանի ներկայացմամբ, այդ ծրագրի առաջին փուլը նվիրված է Սերգեյ Փարաջանովին։ Առաջինը վերականգնվել է 1969 թվականի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը։ Այն վերականգնումից հետո մեկ տարվա ընթացքում ցուցադրվել է միջազգային կինոփառատոներում, տարբեր արվեստի կենտրոններում, մեծ ճանաչում է ձեռք բերել։ Այս տարվա համար նույնպես կան հրավերներ։

Ծրագրի երկրորդ փուլը եղել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մոնտաժից դուրս մնացած կադրերը։ 103 տուփ ժապավեն է, այսօր արդեն թվայնացել է 27 տուփը, 37 տուփ ուղարկվել է Լեհաստան թվայնացման։

Ազգային կինոկենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ «Նռան գույնը» ֆիլմի թվայնացված կադրերի ինստալյացիան, երեք ֆիլմերն առաջիկայում ներկայացվելու են նաև Իտալիայի երկու փառատոներում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Նիդեռլանդներում։

Ֆիլմերի թվայնացման համար Ազգային կինոկենտրոնին դիմել է հենց Դենիել Բըրդը, քանի որ, Շ. Միրզախանյանի խոսքով, շատ են սիրում Փարաջանովի արվեստը, հավանում է Բեկնազարյանի ֆիլմերը։ Նա հայտնեց, որ «Նռան գույնը» ֆիլմի վերականգնվող կադրերով վավերագրական ֆիլմ են անելու «Անհայտ Փարաջանով» վերնագրով, որն արդեն ընթացքի մեջ է։

«Այս ամբողջ վերականգնողական աշխատանքների համար Ազգային կինոկենտրոնը պետական բյուջեից որևէ գումար չի ծախսել, բոլորն արվել են դրսի հիմնադրամների հաշին։ Բավական թանկ հաճույք է, իսկ մեր պետությունը չունի նման գումար, բայց պետք է վերականգնենք, կարևոր ժառանագություն է, պետք է պահպանենք ու տարածենք»,- ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրենը։

Նա հավաստիացրեց, որ վերականգնումը բարձր որակով է արվում։

«Զուգահեռ բանակցում ենք, որ Հայաստանում կարողանանք ներդնել սկանավորման լաբորատորիա, որ աշխատանքների մի մասն այստեղ արվի։ Ժապավենը նախ սկանավորվում է, թվայնացվում ու նոր սկսվում է վերականգնումը։ Մենք ժապավենն ենք ուղարկում, բայց մտավախություն է լինում, որ հանկարծ ճանապարհին չփչանա։ Եթե մենք ունենանք լաբորատորիա, կարող ենք այստեղ թվայնացնել ու այդ տարբերակն ուղարկել»,- նշեց նա։

Շ. Միրզախանյանի խոսքով, լեհական ընկերությունը պատրաստ է երկու ամսով անվճար սովորեցնել մեր մասնագետներին։

Լրահոս
«ՎԵՏՕ» ՀԿ և «Ադեկվադ» միաբանության անդամների համատեղ ասուլիսը՝ ուղիղ Գործընթացները, որոնք հիմա տեղի են ունենում և տեղի կունենան, կապված են Արցախի շուրջ ձևավորված մթնոլորտի հետ․ Արթուր Դանիելյան Արթուր Դանիելյանը ազատ արձակվեց Բերման են ենթարկվում մարդիկ, որոնք քննադատում են Փաշինյանի կառավարությանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Այսօրվա մեր հայրենիքը այն տարածքն է, որ գտնվում է սահմանին կանգնած զինվորի թիկունքում». վարչապետի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ Նարեկ Մալյանին և «Ադեկվադ» միաբանության անդամներին բերման ենթարկելը «ճտիկով գրիչ» օպերացիայի շարունակությունն է. Արա Վարդանյան Երկրում հերթական ռեպրեսիաների շրջան է. ցավալի է, որ Բանակի օրն ականատես ենք լինում ապօրինի վարքագծի. Արծվիկ Մինասյան Այս լուսավոր օրը հերյուրանքների չեմ անդրադառնա. Սերժ Սարգսյանը Եռաբլուրում էր Արթուր Դանիելյանի պահանջով 6-րդ վարչություն շտապօգնություն ժամանեց. նա վնասվածքներ է ստացել Ինչպես են բերման ենթարկում Արթուր Դանիելյանին և մյուս ընդդիմադիրներին (տեսանյութ) Իմ առաջ ավտո քաշեցին, Նիկոլի երազած ձևերով ասֆալտին փռեցին. Կոնստանտին Տեր-Նակալյանը ևս դուրս եկավ ոստիկանությունից (Տեսանյութ) Չգտան զենքեր, որովհետև ես զենքեր չունեմ. Նարեկ Մալյանը դուրս եկավ 6-րդ վարչության շենքից Ուզում են վախեցնել, հա՞, վախեցող չկա. Քոչարյան Գուցե Ստրադիվարիի ջութակը փնտրեն Նարեկ Մալյանի գրպանում. Արմեն Աշոտյան Սա քաղաքական ռեպրեսիաների փուլի ահագնացում է. Լիկա Թումանյանը՝ 5 ընդդիմադիր գործչի բերման ենթարկելու մասին Նարեկ Մալյանին բերման են ենթարկել որպես վտանգավոր հանցագործի, սա խայտառակություն է. Միհրան Հակոբյան Բերման է ենթարկվել Արթուր Դանիելյանը Անձնական խուզարկությամբ զենք կամ այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել. Ռուբեն Մելիքյան Նարեկ Մալյանին թույլ են տվել կապվել կնոջ հետ․ Նոր մանրամասներ Սա քաղաքական հետապնդում է. Նարեկ Սամսոնյանը՝ Նարեկ Մալյանին բերման ենթարկելու մասին Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով. ոստիկանություն Ոստիկանությունը բերման է ենթարկել «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին Ռուբեն Մելիքյան. Կարծում եմ, Նարեկ Մալյանի՝ 6-րդ վարչություն բերվելու պատճառը քաղաքական է Քաղաքական ընդդիմախոսներին վախեցնելու քաղաքական ռեպրեսիաների ձև է. Արսեն Բաբայանը՝ Նարեկ Մալյանին բերման ենթարկելու մասին ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանություն, որտեղ պահվում է Նարեկ Մալյանը Նարեկ Մալյանին բերման են ենթարկել Ոստիկանության 6-րդ վարչություն․ ուղիղ Այդ էժան շոուն ինչ-որ մեկին պետք էր. Նարեկ Մալյանի փաստաբան Իրանի նախագահը Թրամփի կառավարությանն անվանել է վատագույնն ԱՄՆ-ի պատմության մեջ Սասվում են տեղումներ Ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Իրանի մարդաշատ փողոցներից մեկում. ՏԵԱՆՅՈՒԹ Դիմակավորված անձիք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այս օրը տոն է մեր երկրի սահմաններն անառիկ պահող զինվորների ու սպաների շնորհիվ. ՍԴ նախագահ Թուրքիայում կորոնավիրուսով վարակված 12 մարդ կա Ռուսաստանը ստորագրել է «Mi-38T» ուղղաթիռների արտահանման առաջին պայմանագիրը Արթուր Վանեցյան. Մենք ուժեղ էինք երեկ, ուժեղ ենք այսօր, էլ ավելի ուժեղ ենք լինելու վաղը Ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից ՀՀ քաղաքական և ռազմական վերնախավը Եռաբլուրում է. տեսանյութ Հայաստանի ռազմական-պետական գործիչների խոսքերը՝ Հայոց բանակի մասին «Առավոտ». Մինչև օրս չկա բանակցային համընկնող դիրքորոշում հայկական կողմերի և ադրբեջանական կողմի միջև. քաղաքագետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan