«Փաստ». Լուրջ կրճատումներ են սպասվում ոստիկանության համակարգում

«Փաստ». Լուրջ կրճատումներ են սպասվում ոստիկանության համակարգում

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում լուրջ կրճատումներ են սպասվում ոստիկանության համակարգում: Նույն տեղեկությունների համաձայն, առաջիկայում կլինեն նաև մասնավորաբար որոշ մարզային վարչությունների պետերի և բաժնի պետերի փոփոխություններ: Մեր աղբյուրների պնդմամբ, ըստ էության, սա արվում է ոստիկանության հանդեպ հասարակության վերաբերմունքն էլ ավելի բարձրացնելու և վստահությունը մեծացնելու համար:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանին:

«Ոստիկանությունում կադրային փոփոխություններ մշտապես են լինում, ինչի մասին հավուր պատշաճի տեղեկացվում է: Կրճատումներ, օպտիմալացման ծրագրեր ևս իրականացվում են ոստիկանությունում: Ես գնահատական չեմ կարող տալ և ասել, թե դրանք կտրուկ են, շատ են կամ քիչ, բայց, այո, օպտիմալացման գործընթաց ոստիկանությունում մեկնարկել է և այս պահին ընթացքի մեջ է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Ահարոնյանը՝ հավելելով, որ գործընթացը շարունակական է լինելու»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում