ԱՄՆ նախագահի թեկնածուներից առաջատարը Բայդենն է

ԱՄՆ նախագահի թեկնածուներից առաջատարը Բայդենն է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Ամերիկացիների մեծամասնությունը 2020 թվականի նախագահական ընտրություններում պատրաստ են աջակցել ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջո Բայդենին։

Իզվեստիայի հաղորդմամբ, հարցման համաձայն, հարցվածների 44 տոկոսը հայտնել է, որ քվեարկելու է Բայդենի օգտին։ Երկրորդ տեղում է դեմոկրատ Բերնի Սանդերսը 42 տոկոսով։ ԱՄՆ գործող նախագահ Թրամփին իրենց աջակցությունն են հայտնել հարցվածների միայն 33 տոկոսը։

Ջո Բայդենը ընտրություններին մասնակցելու մասին հայտնել էր ապրիլի 25-ին։ Քաղաքական գործիչն աշխատել է ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի թիմում։ Նա երկու անգամ մասնակցել է ընտրություններին՝ 1988-ին և 2008-ին, սակայն երկու անգամ էլ հանել է իր թեկնածությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում