Բակո Սահակյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

Բակո Սահակյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրան ուղեկցող անձանց:

Ինչպես հայտնեցին Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհու աջակցությունն Արցախին՝ այն համարելով անշահախնդիր մարդասիրության եւ անկեղծ ընկերության օրինակելի դրսեւորում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում