Արցախի ԱԳՆ. Բուն հայ բնակչության՝ իրենց հայրենիք վերադարձի հարցը դեռևս լուծում է պահանջում

Արցախի ԱԳՆ. Բուն հայ բնակչության՝ իրենց հայրենիք վերադարձի հարցը դեռևս լուծում է պահանջում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման և բուն հայ բնակչության՝ իրենց հայրենիք վերադարձի հարցը դեռևս լուծում է պահանջում, ինչը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առանցքային տարրերից մեկն է։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի արտաքին գործերի նախարարությունը։

«27 տարի առաջ ադրբեջանական զինվածկազմավորումները նախկին սովետական բանակի 23-րդ դիվիզիայի ստորաբաժանումների աջակցությամբ օկուպացրին Արցախի Շահումյանի շրջանը։ Հաջորդած ժամանակահատվածում զավթվեց Մարտակերտի շրջանի մեծ մասը. ընդհանուր առմամբ, օկուպացված էր Արցախի շուրջ 50 %-ը։

Առայսօր Շահումյանի շրջանը և Մարտակերտի ու Մարտունու շրջանների մի մասը գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո, որտեղ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվում է անօրինական բնակեցման քաղաքականություն»,-նշում են նախարարությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում