AM | RU
USD
EUR
RUB

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ նախաձեռնությամբ ստեղծված հետազոտական խմբի անդամներին

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ նախաձեռնությամբ ստեղծված, Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների վերաբերյալ հետազոտություն իրականացնող խմբի անդամներին:

Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր Կյուրեղյանը, ՀԱՀ նորընտիր նախագահ Կարին Մարկիդեսը, ՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լոուրենս Փիթսը, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանը, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանը, Հայաստանի տեխնոլոգիական ուսումնասիրության ծրագրի գործադիր տնօրեն Արթուր Խալաթյանը և այլք:

Վարչապետը բարձր է գնահատել հետազոտական խմբի գործունեությունը և նշել, որ ՀՀ կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկը տեխնոլոգիական տնտեսության զարգացումն է: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է տեխնոլոգիական ոլորտի բարձրորակ կադրերի պատրաստման ուղղությամբ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը և հավելել, որ գործադիրի ուշադրության կենտրոնում է բարձրորակ կրթական համակարգի կայացման խնդիրը: Վարչապետը հավելել է, որ այդ նպատակով ոլորտում իրականացվելու են համալիր բարեփոխումներ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հետազոտական աշխատանքներում ներգրավված անձանց մեր երկրի տեխնոլոգիական զարգացմանն օժանդակելու համար:

Միջազգային տարբեր հեղինակավոր գիտակրթական հաստատությունների փորձագետները ներկայացրել են Հայաստանի կրթական, տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում իրականացված իրենց հետազոտությունների արդյունքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայկական ընկերությունների մրցունակության բաձրացման, կրթություն-բիզնես կապի ամրապնդման, մասնագիտական կողմնորոշման հարցում միջնակարգ կրթության դերակատարության բարձրացման, թվային ուսուցման զարգացման հնարավորություններին:

Քննարկման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին ուղղված քայլերի շուրջ:

 

Լրահոս
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 19 Գերմանիան կարևորում է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փախստական Մայր Աթոռում սկսվել է միաբանական համագումարը Լարված իրավիճակ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից հետո ԵՄ-ն հրաժարվում է աջակցել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մեղադրանքներին Իրանը պատրաստ է դիմակայել ճնշմանն ու թշնամական գործողություններին. Ռոհանի Կիրակոս վարդապետ Դավթյանը նշանակվել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր Հայտնի է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահի ընտրության օրը Ավան վարչական շրջանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը դադարեցվելու է Թողարկվել են OTP PIN ծածկագրերով քարտեր ԱԱԾ-ում Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ԱԺ-ում մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության փակ քվեարկությունը Նազիկ Ամիրյանի ծիրանի այգին այրվել է Տարոն Սիմոնյանը ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածության հետ կապված տեսնում է օրենսդրական խնդիր Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ռազմական համագործակցությունը պետք է մտահոգի պաշտոնական Երևանին. վրացագետ Արցախի Պաշտպանության բանակում զորավարժությունները շարունակվում են (Տեսանյութ) Արցախում զինվոր է մահացել Մյուս թեկնածուների թերությունն այն էր, որ բանտում չեն գտնվե՞լ. Պատգամավորը՝ Վահե Գրիգորյանին Խարկովում ադրբեջանցի ուսանողները 6-րդ հարկից ցած են նետել հայ երիատասարդին Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է Փաստաբան. Ժամանակն է տոտալ փոփոխություններ կատարել դատական և դատախազական համակարգում ՀՀ նախագահը համահայկական ցանց ամրացնելու առաքելությունը ցանկանում է տեսնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ուսերին Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում կհանդիպի Մամեդյարովի հետ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Հրապարակ». Նիկոլայ Բաղդասարյանը «ռազբորկայի» էր կանչել Թագուհի Թովմասյանին «Իրատես». Միրզոյանը ցանկացել է Զեյնալյանի տեղում տեսնել իր քավորին, բայց Ավինյանը «պոստին» քնած չէ «Ժամանակ». Ուրացում՝ հանուն պաշտոնի «Ժողովուրդ». ՔՊ կուսակցության համաժողովին ընտրված վարչության կազմը շատերի համար իսկապես անակնկալ էր «Իրատես». Փաշինյանը հստակ ակնարկել է, որ իր թիմակիցների վարած ներքին քաղաքականությունից դժգոհ է «Փաստ». ՊԲ-ում կադրային վերա­դասավորումները կշարունակվեն «Ժողովուրդ». ԱԺ ղեկավարու­թյունը Ուրիխանյանից մանդատից հրաժարվելու դիմում չի ստացել «Հրապարակ». ԱԺ-ում մեծ «ճակատամարտ» է սպասվում «Փաստ». Տեր-Պետրոսյանի խոսնակը հրաժարվում է մեկնաբանել, կվերադառնա՞ նա նախագահի պաշտոնին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 18 Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում Ն. Սամսոնյան. Պահանջում ենք Արմեն Սարգսյանը ցույց տա այն, ինչ ցույց է տվել Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի խորհուրդը վերահաստատում է ՀՀ կառավարության բարեփոխումներին իրականացմանն օժանդակելու պատրաստակամությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan