AM | RU
USD
EUR
RUB

Առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօթաչու թռչող սարքերի թռիչքների աճ. ԱՀ ՊԲ

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am:  ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել:

Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, հենվելով իրենց պաշտպանական գերատեսչության մամլո ծառայության կողմից տրամադրված հաղորդագրության վրա, տեղեկություն են տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, բացի տարատեսակ հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 մմ-ոց ականանետեր (8 արկ):

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ միայն հերքում է տարածված այս ապատեղեկությունը, այլև իրազեկում է, որ հունիսի 11-ի օրվա ընթացքում և 12-ի գիշերը ադրբեջանական կողմն է հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ-17 տիպի նռնականետեր (5 նռնակ): Անհրաժեշտության դեպքում ասվածը կարող ենք հիմնավորել համապատասխան տեսագրություններով:

Բացի դրանից առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօթաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական օդուժի թռիչքները գտնվում են ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցների խիստ վերահսկողության տակ, իսկ դիրքապահ ստորաբաժանումները լիարժեքորեն տիրապետում են առաջնային գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը:

ԱՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու սադրիչ գործողություններից և անվերապահորեն կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հրադադարի պահպանման շուրջ ձեքբերված պայմանավորվածությունը: Հակառակ դեպքում իրավիճակի սրման և դրանից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Բաքվի վրա:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

Լրահոս
Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել Իրանից Ադրբեջան ժամանած 23 մարդ հոսպիտալացվել է ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի տարածման նվազման հավանական պայմանը ԵԱՏՄ երկրները նիկոտին պարունակող ապրանքների նկատմամբ միասնական պահանջներ կսահմանեն Ի՞նչ վտանգներ կան Արցախում ընտրութունների նախաշեմին Կրկին կորոնավիրուս. Ճապոնիայի առաջնությունը դադարեցվել է Թուրքիային սպառնում են գաղթականների նոր հոսք. Էրդողան ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ չվերթով Կորոնավիրսուսը հասել է Ավստրիա Իրանի հետ ՀՀ սահմանին շարժը կտրուկ նվազել է. բեռնատարների վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել Անհավանական հերթեր՝ բժշկական դիմակի համար (տեսանյութ) Լևոն Քոչարյան. Չեմ կիսում փաստաբանների լավատեսությունը Արցախի նախագահի որոշ թեկնածուներ քարոզչությունով փորձում են խորհրդարանում իրենց ներկայությունն ապահովել. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները Սերժ Սարգսյանը չկա, բայց քաղաքացիները նորից վատ են ապրում, գազի գինը նորից բարձրանում է. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է հայ-մոլդովական հարաբերությունները Իրանից Ստամբուլ թռչող ինքնաթիռը կորոնավիրուսի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում ՍԴ-ն բավարարեց Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը (Տեսանյութ) Սորոսի գործակալները ցանկանում են տոտալ վերահսկողություն սահմանել նաև դատական իշխանության նկատմամբ. «ՎԵՏՕ» Իրանի առողջապահության փոխնախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 82 թերթանոց քրեական գործում Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալներ չկան. պաշտպանը միջնորդություն ներկայացրեց Եկել ենք աջակցելու թուրքին ծնկի բերած Սերժ Սարգսյանին. Շարմազանով Եկել եմ ընկերոջս աջակցելու. Արա Բաբլոյանը դատարանի դիմաց էր՝ ի աջակցություն Սերժ Սարգսյանի Իշխանությունը տորպեդահարում է մեր անվտանգության երաշխիքներից մեկը. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյանը դիմեց դատարանի բակում իր աջակիցներին (Տեսանյութ) Մեզ գեներալներ այլևս պետք չե՞ն Փետրվարի 25-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք չկա. Առողջապահության նախարարություն Էրդողանը նշել է Պուտինի հետ հանդիպման ժամկետը Մեկնարկում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը․ ուղիղ Փաշինյանի հերթական նվերը «կիրթ» Ալիևին` «Խոջալուի» նախօրյակին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է ավանդական կառնավալը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ինչու՞ է Transparency-ն Առաքելական Եկեղեցուն համարում կոռումպացված Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում Ռ․ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը․ ուղիղ Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն աճել է Այս պահին կորոնավիրուսի որևիցե դեպք ՀՀ-ում գրանցված չէ. Նարեկ Զեյնալյան Կորոնավիրուս՝ գոնե դասասենյակները խոնավացրեք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan