«Փաստ». Մնացականյանի նշանակմամբ Արցախում իշխանությունն առավել ամրապնդում է դիրքերը

«Փաստ». Մնացականյանի նշանակմամբ Արցախում իշխանությունն առավել ամրապնդում է դիրքերը

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին գեներալ Լևոն Մնացականյանը նշանակվեց Արցախի ոստիկանապետ: 2020-ին սպասվող նախագահական ընտրությունները զուտ հերթական ընտրություններ չեն. գործող նախագահն այլևս չի առաջադրվելու, իսկ այն, որ անկախ նրանից՝ ինչ արժեհամակարգի կրող կլինի կամ ինչ քաղաքական հայացքներ կունենա նոր նախագահը, նրա և Արցախի համար բարդ ժամանակներ են սպասվում, ըստ էության, տրամաբանական է:

Սրա հետ միաժամանակ Ադրբեջանը բավականին զգալի տեմպերով պատրաստվում է ռազմական գործողությունների և հարմար պահի, առանց վայրկյան իսկ կասկածելու, կատարելու է իր քայլը:

Եվ «Փաստի» ունեցած տեղեկություններով, հաշվի առնելով վերոնշյալը, Մնացականյանի նշանակմամբ Արցախում իշխանությունը առավել է ամրապնդում իր դիրքերը՝ այս դեպքում ներքին անվտանգության մասով: Նոր բան չենք ասի, եթե նշենք, որ ոստիկանությունն անհրաժեշտ պահին ներգրավվելու է նաև արտաքին անվտանգության մասով, իսկ այդ պարագայում Մնացականյան ռազմական գործիչը, ով պատկառելի ճանապարհ է անցել, այս իրադարձություններում էական նշանակություն է ունենալու»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում