AM | RU
USD
EUR
RUB

Լենա Նազարյանի լուսանկարները, Վրաստանը եւ մեր շահերը

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Այս օրերին համացանցում տեսնում եմ տիկին Լենա Նազարյանի լուսանկարների մասին քննարկումներ: Ես չգիտեմ, ավելին` չեմ էլ ուզում իմանալ, թե տիկին Նազարյանը դրանով ի՞նչ է ուզում ասել: Բայց մի բան ուզում եմ ասել կամ հիշեցնել այդ առիթով. տիկին Նազարյանը ՀՀ Ազգային ժողովի ՀՀ-Վրաստան բարեկամական խմբի ղեկավարն է: Մի ոլորտ, որն օդ ու ջրի նման կարևոր է ՀՀ-ի համար` թե' ռազմավարական, թե' տարանցիկ, թե' անվտանգության, թե' թուրք-ադրբեջանական տանդեմին հակազդելու և բազմաթիվ այլ իմաստներով:

Էլ չխոսեմ այն հսկայածավալ խնդիրների մասին, որոնք առկա են Վրաստանում ապրող հայության, մասնավորապես` ջավախահայության շրջանում, և դրանց միայն թվարկումը մի քանի էջ կարող է լցնել:

Հեշեցնենք նաև, որ օրերս արգելեցին Վրաստան մտնել հերթական ՀՀ քաղաքացուն` ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանին, և արդեն Վրաստան մուտքի արգելք ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը հասնում է խայտառակ չափերի:

Հետաքրքիր է` տիկին Նազարյանը քանի՞ անգամ է զանգահարել այս ընթացքում իր վրացի պաշտոնակցին, քանի՞ անգամ է փորձել հանդիպել հետը և աշխատանքներ տարել, օրինակ` վրաց քաղաքական գործիչների ոչ հայանպաստ հայտարարությունները բացառելու համար: Զորօրինակ` ոչ անհայտ Շալվա Նաթելաշվիլու վերջին հայտարարություններից տեղյա՞կ է տիկին Նազարյանը: Կամ` Ախալքալաքի վերջին ծեծկռտուքից և վրացի ոստիկանների կողմից հայության հանդեպ ոչ ադեկվատ պահվածքից տեղյա՞կ է տիկինը, և կարո՞ղ ենք իմանալ, թե ինչ քայլեր են արվել:

Այն, որ ջավախքաբնակ գործիչներն այս օրերին զանգահարում են մեզ և հարցնում, թե այդ հանձնաժողովն արդյոք գործո՞ւմ է, կամ ովքե՞ր են անդամները, արդեն փաստում է, որ այս ոլորտում առկա է անգործություն, և, դատելով այս տոտալ ամայությունից` հակված ենք կարծելու, որ տիկին Նազարյանը միայն տեղյակ է մի բանից` այն, որ ինքն ի պաշտոնե այդ խմբի ղեկավարն է և փոխարինում է Էդուարդ Շարմազանովին: Այսքանը, ոչ ավելին:

Դատելով բարեկամական խմբի անդամակազմից` կարելի է փաստել, որ մնացյալ 19 անդամներից մի քանիսն են ընդամենը, որ ընդհանրապես Վրաստանի տեղը գիտեն կամ կամ ինչ-որ չափով տեղեկացված են Վրաստանից և հայ-վրացական հարաբերություններից: Էդմոն Մարուքյանը նախկինում մի քանի անգամ եղել է Ջավախքում, ես ներկա եմ եղել այդ այցերին: Արմեն Փամբուխչյանը արմատներով Ջավախքից է, հուսով ենք, որ արյան կանչով օգտակար կլինի խնդիրների լուծմանը: Մխիթար Հայրապետյանը պետք է, որ տեղյակ լիներ խնդիրներից` նախկին իր պաշտոնից ելնելով: Վարդան Ղուկասյանը, անկախ ամեն ինչից, որոշ ուշադրություն տածել է: Հիշենք, թեկուզ, Թումանյանի ապրած տան գնման և համայնքին նվիրելու նրա նախաձեռնությունը, և… կարծես այսքանը: Հարգանքս մնացած բոլոր անդամների մասնագիտական կարողությունների նկատմամբ, բայց այդ մարդիկ այս խմբում ուղղակի դիզայնի համար են, ուրիշ ոչինչ:

Ինձ կարող են հակադարձել բարեկամական խմբի մեր գործընկերները` ասելով, որ դրա համար կա ԱԳ նախարարություն, որը Վրաստանում ՀՀ դեսպանատան հետ համատեղ աշխատում է: Լավ, գոնե դեսպանատան մասով համաձայն եմ, իսկ այդ դեպքում ինչի՞ համար եք դուք, բարեկամնե'րս, ինչի՞ համար է ձեր կենսագրության մեջ լրացվում, որ դուք եղել եք ՀՀ-Վրաստան միջխորհրդարանային բարեկամական խմբի անդամ կամ ղեկավար: Իրականում հենց խորհրդարանական մակարդակով հսկայածավալ աշխատանքներ կան կատարելու, և այդ ոլորտում անգործություն ցուցաբերելու համար, օրինակ, քննադատել ենք 2012-2017 թթ. հինգերորդ գումարման ԱԺ-ի ՀՀ-Վրաստան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանին և նրա նախորդներին:

Ի դեպ, մի հետաքրքիր իրողություն ևս նկատվեց այս ոլորտում. ՀՀ Գերագույն խորհրդի և Վրաստանի խորհրդարանի միջև 1993 թ. մայիսի 19-ին կնքվել է միջխորհրդարանային համագործակցության մասին համաձայնագիրը, այն ուժը կորցրել է նոր` ՀՀ Ազգային ժողովի և Վրաստանի խորհրդարանի միջև 1998 թ. մայիսի 1-ին կնքված պայմանագրով, որի հոդված 4-ում նշված է հետևյալը. «Կողմերի փոխգործողությունների կազմակերպումը և համակարգումն իրականացնում է Վրաստանի խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության գծով մշտապես գործող հանձնաժողովը (այսուհետ` Միջխորհրդարանային հանձնաժողով)` կազմված Կողմերի ներկայացուցիչներից: Միջխորհրդարանային հանձնաժողովի գործունեությունը համակարգում են համանախագահները: Միջխորհրդարանային հանձնաժողովի համանախագահների թեկնածությունները և Կողմերի ներկայացուցիչներին հաստատում է յուրաքանչյուր Կողմ` իրենց ներքին կանոններին և ընթացակարգին համապատասխան»:

Շատ հետաքրքրական է, որ, սկսած 2017 թ.` վեցերորդ գումարման ԱԺ-ից, նշյալ Միջխորհրդարանային հանձնաժողովը վերածվել է բարեկամական խմբի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1998 թ. մայիսի 1-ին կնքված պայմանագիրը հստակորեն գործում է, և նրանում որևէ փոփոխության մասին տեղեկություններ չենք գտնում (մնացյալ երկրների խորհրդարանների հետ բարեկամական կամ պատգամավորական խմբերի ձևավորման պարագայում համապատասխան պայմանագրով դա հստակ նշված է, օրինակ` Ֆրանսիայի, Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի հետ պայմանագրերում ևս), ապա կարելի է մատնանշել, որ կառուցվածքային այս փոփոխությունը հակասում է գործող պայմանագրին: Ցավոք, նույն իներցիայով բարեկամական խումբ է կազմավորվել նաև 2018 թ.` յոթերորդ գումարման ԱԺ-ի շրջանակներում, որի մասին մենք վերևում խոսեցինք:

Եվ վերջում` Վրաստանի նման բարդ պետության և հարևանի հետ պահանջվում է ամենօրյա անդուլ աշխատանք: Հավատացնում եմ, որ այդ երկրի հետ ՀՀ պետական պատկան այրերի ամենօրյա աշխատանքը մեր պետությանը, մեր պետականությանը, մեր անվտանգության համակարգին և կայուն զարգացմանը առավել քան անհրաժեշտ է, հազարապատիկ ավելի կարևոր, քան գեղեցիկ լուսանկարները հանրության քննարկմանը ներկայացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

պ.գ.թ. Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

Լրահոս
Կրեմլը մեկնաբանել է Սիրիայի հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունը Ռուբեն Մելիքյանն իրավապաշտպաններին կոչ է անում Հրայր Թովմասյանի դուստրերի հարցաքննության ժամանակ հավաքվել ԱԱԾ շենքի մոտ (տեսանյութ) Թբիլիսիում կամրջի վերակառուցման ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր «Էրդողանն իմ ընկերն է, և սա հիանալի օր է բոլորիս համար». Թրամփ «Իրատես». «Իմ քայլը» խմբակցությունում կոնվենցիային դեմ պատգամավորներն ավելի շատ են, քան հնարավոր է պատկերացնել «Հրապարակ». Ինչպե՞ս պատահեց, որ իրենց առաջ վեհ նպատակներ դրած երիտասարդները վերածվեցին փոքրիկ բռնակալների... «Փաստ». Ինչ է հայտարարագրել Կատարում ՀՀ դեսպանը «Իրավունք». «Իմ քայլի» որոշ պատգամավորներ լիովին դուրս են մնացել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի վերահսկողությունից «Իրատես». Փաշինյանի աներորդին ու ԼՀԿ-ից Աննա Կոստանյանը մեկնում են ԱՄՆ՝ մշակույթ ուսումնասիրելու «Փաստ». Լավ կլիներ ունենալ առավել լուրջ ձեռքբերումներ, մեկ-մեկ էլ՝ սեփական ձեռքբերումներ «Ժողովուրդ»․ Կառավարությունից քաղաքական հրահանգ է իջեցվել «Իրատես». «Ով էս սենյակից մի խոսք դուրս հանեց, նրա...». հատված «Իմ քայլ»-ի նիստից «Փաստ». Հանրությանը ներկայացնելու դրական ցուցանիշների փնտրտուքների մեջ «Հրապարակ». Արսեն Թորոսյանը ազատվեց ՔՊ-ին լուրջ ձայներ բերած փոխնախարարից «Իրատես». Դա տա­րա­ծաշր­ջա­նում հայ ժո­ղովր­դին ոչն­չաց­նե­լու ու­ղիղ կոչ է «Ժողովուրդ». Իռլանդական Ryanair լոուքոսթերի ավիաընկերության՝ Հայաստան մուտքը միայն առաջին հայացքից է գայթակղիչ «Փաստ». «Սասնա ծռերը» նոր պլանների է անեցել «Հրապարակ». Երեկ 6-րդ վարչությունում ծեծի են ենթարկել քաղաքացիներին՝ ստիպելով ցուցմունք տալ Արթուր Վանեցյանի դեմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 18 Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի բողոքի նոտան ՝ կապված Արցախում Կոնստանտին Զատուլինի այցի հետ Այս իշխանությունները նախորդ երեքին գերազանցեցին. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Հարգելի Սասուն Խաչատրյան, ընդունեք սա որպես հանցագործության մասին հաղորդում «Ալիևը վճարում է CBS հեռուստաալիքին». ամերիկացիները սերիալ են ցուցադրել, որում «պաշտպանում են» ադրբեջանցիներին հայերից Ինչպիսի՞ն են լինելու քաղաքները 10 տարի անց (Տեսանյութ) Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը Լարիսա Մինասյանը 5000 ԱՄՆ դոլար գումար է հատկացրել «Ռեստարտ» խմբին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին Ի՞նչ ես կարծում, պլստալու՞ ես, թե՞ երկրից ես թռնելու՝ ընտանյոք հանդերձ Հրայր Թովմասյանի դեմ սկսված գործընթացը զավեշտի է հասնում Տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կրկին կհանդիպեն Աջակցությունս եմ հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքին Գեղարքունիքի մի քանի համայնքում մեկ օր ջուր չի լինի Կրեմլ. «Թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը պիտի ստանձնի Սիրիան» Մարիա Զախարովան մեկնաբանել է Գարեգին Նժդեհի շուրջ ստեղծված իրավիճակը Այսպիսի իրավիճակ եղել է մեկ էլ «լուսահոգի» ժողդատարանների օրոք Հետաքրքիր տվյալներ ԱԺ պաշտոնական կայքում ԱԱԾ աշխատակիցները գտնվում են Հրայր Թովմասյանի հոր տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Թրամփի նամակն Էրդողանին Կրեմլում «արտասովոր» են որակել Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրգործը Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. փաստաբան ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ իր աշխատանքային որոշումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan