Սորոսին մեղադրել են ԱՄՆ-ում սողացող հեղափոխության կազմակերպման համար

Սորոսին մեղադրել են ԱՄՆ-ում սողացող հեղափոխության կազմակերպման համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: «Fox News»-ի հաղորդավար Թաքեր Կարլսոնը հայտարարել է, որ ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսն իր հարստությունն օգտագործել է արմատական գաղափարախոսություն տարածելու համար:

«Մարդիկ չեն հասկանում, թե ինչ չափով է Սորոսը վերափոխում երկիրը, իսկ նրանք պետք է հասկանան դա», – հայտարարել է նա:

Կարլսոնը մատնանշել է Ֆիլադելֆիայի շրջանային դատավորի ընտրությունը՝ որպես Սորոսի ազդեցության ապացույց:

«Ֆիլադելֆիայում Սորոսը աջակցել է Լարի Կրասներին և վերջին տասը տարում սպանությունների մակարդակն այնտեղ ամենաբարձրն է», – ասել է Կարլսոնը:

Բացի այդ Սորոսին մեղադրել են դատախազությունը ֆինանսավորվելու ու շրջանային դատավորի ընտրությունները գնելու փորձերի մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում