Ռուսաստանի դեսպանը՝ Զախարովայի գրառման վերաբերյալ

Ռուսաստանի դեսպանը՝ Զախարովայի գրառման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ Երևանում տեղի ունեցած հանդիպմանը լրագրողները հետարքրվեցին ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ֆեյսբուքյան գրառման մասին։

Հիշեցնենք, որ Զախորովան իր էջում ցիտել էր Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից մի հատված. «Пашинян на питерском форуме: «Когда все недовольны, нужно делать так, чтобы все были довольны».

Շատերը դա ընկալել ու ներկայացրել էին, որպես Փաշինյանին ծաղրելու փորձ։ Հետո Զախարովան լրացրեց գրառումը՝ հստակեցնելով իր վերաբերմունքը։

Դեսպանն էլ լրագրողներին ասաց, որ Զախարովան հստակեցրել ու «ափդեյթ» է արել։

«Այդ ամենը նրա մասին էր, որ պետք է խնդիրը լուծել փոխադարձ հարգանքի հիման վրա ու գտնել կողմերի համար ընդունելի որոշում։ Դա էր միանշանակ վերաբերմունքը»,- ասաց դեսպանը, ավելացնելով, որ նման հարց չկա էլ։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ասաց՝ Հայաստանը պետք է Ռուսաստանին, Ռուսաստանը՝ Հայաստանին։

«Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանը լինի ուժեղ ու բարգավաճ երկիր, լինի որպես հուսալի գործընկեր»,- նշեց նա՝ կարևորելով նաև երկու ժողովուրդների միջև հարաբերությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում