Լևոն Մնացականյանը կնշանակվի Արցախի ոստիկանապետ. Նրան կփոխարինի Վլադիկ Խաչատրյանը

Լևոն Մնացականյանը կնշանակվի Արցախի ոստիկանապետ. Նրան կփոխարինի Վլադիկ Խաչատրյանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Արցախի Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայությունում Լևոն Մնացականյանին կփոխարինի նրա տեղակալ Վլադիկ Խաչատրյանը, փոխանցում են Aysor.am-ի աղբյուրները Արցախից։

Խաչատրյանը նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական կառավարման համակարգի տարբեր օղակներում՝ վարչական շրջանի ղեկավարից՝ ՊԲ հրամանատարի տեղակալ, կոչումով գեներալ մայոր է։

Ինչպես արդեն հայտնի է, Լևոն Մնացականյանը նշանակվելու է Արցախի ոստիկանապետ։ Վերջինը, հիշեցնենք, Արցախի ՊԲ նախկին հրամանատարն էր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում