Փաստաբան. Ձեռնաշղթաներ կարելի է օգտագործել, եթե կան ձերբակալման հիմքեր

Փաստաբան. Ձեռնաշղթաներ կարելի է օգտագործել, եթե կան ձերբակալման հիմքեր

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Ընդդիմադիր «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Արթուր Դանիելյանին ձեռնաշղթաներով ոստիկանության Կենտրոնի բաժին տանելուց հետո շենքի դիմաց քաղաքացիներ են հավաքվում։

Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնեց, այս պահին նրա կողքին է։ Դանիելյանը վատ է գնահատում, որ ձեռնաշղթաներով է ոստիկանություն բերվել։

«Ո՞վ կարող է դա լավ գնահատել առահասարկ։ Այս պահին գործողություններ են տեղի ունենում, հուսով եմ՝ շուտով դուրս կգանք, իր դիրքորոշումը պարոն Դանեիլյանը կասի, ես կխոսեմ իրավական մոտեցումների մասին»,- Panorama.am-ին ասաց փաստաբան Աթանեսյանը։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը նկատեց, քաղաքացուն կարող են ձեռնաշղթաներով տեղափոխել ոստիկանություն, եթե առկա են ձերբակալման հիմքեր։

«Ձերբակալման հիմքերի թվում է թաքնվելու վտանգը, փախուստի դիմելը, որը պետք է հաստատված լինի ապացույցներով»,-ասաց նա։

Արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն էլ նշեց, այս պահին ինքն էլ բաժնում է, կխոսի ավելի ուշ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում