AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանը փորձում է սրել իրավիճակը. Տիգրան Աբրահամյան

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Aysor.am-ը ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։

- Պարոն Աբրահամյան, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում անդրադառնալով առաջնագծում առկա իրավիճակին՝ նշել է, որ Հայաստանը գործընթացը տանում է տապալման: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Ո՞ր գործընթացի մասին է խոսքը, նրա, որն ի սկզբանե գոյություն չունե՞ր: Եթե խոսքը դեռ նախորդ տարվանից հնչող «լավատեսական» անոնսների մասին է, ապա դա իսկզբանե իմիտացիա եմ համարել, այնպես որ, չեղած բանը դժվար է տապալել:
Ադրբեջանն արդեն 8 ամիս է խոսում բանակցությունների վերսկսման իր պատրաստակամության մասին, սակայն դա «ասյբերգի» երևացող հատվածն է, իրականում իր քայլերն այլ բանի մասին են խոսում:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արդեն 10 օր առաջ նախանշել էր, որ իրավիճակը սրվելու է՝ հայտարարելով, որ Հայաստանին տրված ժամկետը բանակցային գործընթացը խորությամբ ուսումնասիրելու առումով արդեն սպասռվել է:

- Իսկ ի՞նչ է կատարվում առաջնագծում: Քաղաքական հայտարարությունները ցույց են տալիս, որ ինչ որ բան այն չէ, իսկ թե ինչ, հանրությունը կարծես առանձնապես տեղյակ չէ:

- Իրավիճակային գնահատականները երկու հարթության մեջ պետք է դիտարկել: Առաջին հերթին պետք է արձանագրել, որ հատկապես վերջին 10 օրվա ընթացքում իրավիճակը համեմատաբար սրվել է: Գործի են դրվել ականանետեր, հաստոցային ավտոմատ նռնականետեր, առավել ինտենսիվ է դարձել խոշոր տրամաչափի զինատեսակներից արձակված կրակահերթերը:

Հակառակորդի շարժերի ու գործողությունների վերլուծությունը նաև ցույց է տալիս, որ ակտիվ են նաև հատուկ նշանակության ստորաբաժանումները, հատկապես նրանց կազմում գործող դիպուկահար խմբերը:

Երկրորդ, իրավիճակային վերլուծությունները մարտ, ապրիլ, մայիս ամիսների կտրվածքով, ցույց են տալիս, որ բացասական առումով փոփոխություններ ունենք նաև եռամսյակային կտրվածքով: Ադրբեջանի ակտիվությունը, որն ավելի վաղ փուլում արտահայտվում էր հիմնականում ինժիներական-ամրաշինական աշխատանքներով, ներկայումս զուգահեռվում է հրադադարի ռեժիմի համեմատաբար մեծ խախտումներով և արձանագրվող միջադեպերով, ընդ որում՝ կրակահերթերը սկսել են առավել նպատակային բնույթ կրել:

- Այդ դեպքում ո՞րն է այս ամենի պատճառը, ինչի՞ հետևանքով իրավիճակը սրվեց:

- Ադրբեջանը վերջին 8 ամսվա մեջ փորձում է իր համար ամուր հիմքեր նախապատրաստել՝ մի կողմից միջազգային հանրությանը ցույց տալու, թե պատրաստ է խնդրի կարգավորման բանակցային ուղուն, մյուս կողմից՝ անել առավելագույնը, «պարարտ դաշտ» ձևավորել՝ նվազագույնն իր սադրանքների քաղաքականությանը վերադառնալու համար: Իսկ այս ամենի համար պետք էր գեղեցիկ կոմբինացիաներով դիրքավորվել «կառուցողական» դաշտում:

Ասել, որ այս իրավիճակը սպասելի չէր, կստացվի, որ զոհ ենք գնացել ադրբեջանական տակտիկական մոտեցումներին, գոնե ինձ համար Ադրբեջանն իր նախնական կուրսից չի շեղվել ու գնում է իր նախագծած սցենարով, որի ընթացքն ու վերջնական նպատակը իրավիճակային կտրուկ փոփոխություններն են:

 

Լրահոս
Ամուր ժողովրդավարական հասարակություն ձևավորելու Արցախի հանձնառությունը արժանի է լիակատար միջազգային աջակցության. Զոհրաբ Մնացականյան (Տեսանյութ) Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 11-ի, վիրուսով վարակվելու 2 նոր դեպք է գրանցվել Ֆրանսիայում, առաջին դեպքը՝ Բարսելոնայում Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով. ԱԱՏՄ ղեկավար. Shantnews.am «Независимая газета»-ն հրապարակել է ադրբեջանցի գրողի կեղծ հոդվածը՝ Սումգայիթում հայերի ջարդի մասին. Infocheck.am 100 տարին մեկ անգամ տեղի է ունենում էպիդեմիա. բնությունն ինքն է մաքրում մարդկանց Իտալիայում կորոնավիրուսից արդեն 10 մարդ է մահացել Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել Իրանից Ադրբեջան ժամանած 23 մարդ հոսպիտալացվել է ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի տարածման նվազման հավանական պայմանը ԵԱՏՄ երկրները նիկոտին պարունակող ապրանքների նկատմամբ միասնական պահանջներ կսահմանեն Ի՞նչ վտանգներ կան Արցախում ընտրութունների նախաշեմին Կրկին կորոնավիրուս. Ճապոնիայի առաջնությունը դադարեցվել է Թուրքիային սպառնում են գաղթականների նոր հոսք. Էրդողան ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ չվերթով Կորոնավիրսուսը հասել է Ավստրիա Իրանի հետ ՀՀ սահմանին շարժը կտրուկ նվազել է. բեռնատարների վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել Անհավանական հերթեր՝ բժշկական դիմակի համար (տեսանյութ) Լևոն Քոչարյան. Չեմ կիսում փաստաբանների լավատեսությունը Արցախի նախագահի որոշ թեկնածուներ քարոզչությունով փորձում են խորհրդարանում իրենց ներկայությունն ապահովել. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները Սերժ Սարգսյանը չկա, բայց քաղաքացիները նորից վատ են ապրում, գազի գինը նորից բարձրանում է. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է հայ-մոլդովական հարաբերությունները Իրանից Ստամբուլ թռչող ինքնաթիռը կորոնավիրուսի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում ՍԴ-ն բավարարեց Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը (Տեսանյութ) Սորոսի գործակալները ցանկանում են տոտալ վերահսկողություն սահմանել նաև դատական իշխանության նկատմամբ. «ՎԵՏՕ» Իրանի առողջապահության փոխնախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 82 թերթանոց քրեական գործում Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալներ չկան. պաշտպանը միջնորդություն ներկայացրեց Եկել ենք աջակցելու թուրքին ծնկի բերած Սերժ Սարգսյանին. Շարմազանով Եկել եմ ընկերոջս աջակցելու. Արա Բաբլոյանը դատարանի դիմաց էր՝ ի աջակցություն Սերժ Սարգսյանի Իշխանությունը տորպեդահարում է մեր անվտանգության երաշխիքներից մեկը. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյանը դիմեց դատարանի բակում իր աջակիցներին (Տեսանյութ) Մեզ գեներալներ այլևս պետք չե՞ն Փետրվարի 25-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք չկա. Առողջապահության նախարարություն Էրդողանը նշել է Պուտինի հետ հանդիպման ժամկետը Մեկնարկում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը․ ուղիղ Փաշինյանի հերթական նվերը «կիրթ» Ալիևին` «Խոջալուի» նախօրյակին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է ավանդական կառնավալը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ինչու՞ է Transparency-ն Առաքելական Եկեղեցուն համարում կոռումպացված
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan