Ղազախստանում «լռության» օր է

Ղազախստանում «լռության» օր է

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ,  Panorama.am: Ղազախստանում վաղը կայանալու են արտահերթ նախագահական ընտրություններ։ Այսօր այդ երկրում լռության օր է, արգելված է ցանկացած քաղաքական քարոզ այս կամ այն թեկնածուի օգտին։ Այդ արգելքը գործելու է նաև ընտրությունները օրը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ընտրություններին մասնակցում է յոթ թեկնածու։

echo.msk.ru-ն գրում է, որ փորձագետները ֆավորիտ թեկնածու են անվանել երկրի ներկայիս ղեկավարին՝ Քսիմ Տոկաևին, որը փոխարինել էր մարտին հրաժարական տված Նուրսուլթան Նազարբաևին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում