Ջավախքցիները փակել են Բավրայի անցակետը

Այսօր առավոտյան տեւական ժամանակ չի աշխատել Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների սահմանի Բավրայի անցակետը: Ինչպես տեղեկացնում է HayNews.am-ը, Ջավախքի բնակիչները բողոքի ակցիա են արել’ մեքենաներով փակելով ճանապարհը:

Բողոքի պատճառը եղել է անցակետում գանձումների հետ կապված մի փոփոխություն, որով ստիպված են եղել հավելյալ գումար վճարել: Ըստ կայքի տեղեկությունների՝ բողոքի ցույցին հեռակա միջամտել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Վերջինս ակցիայի կազմակերպիչների հետ հեռախոսազրույց է ունեցել, ինչից հետո բացել են ճանապարհը: Իսկ թե ինչ ընթացք է ստացել բողոքը՝ գանձումների փոփոխության հետ կապված, կփորձենք տեղեկացնել ավելի ուշ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում