Դատարանն արձանագրել է՝ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են

Դատարանն արձանագրել է՝ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.amՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը դատարանը բավարարեց մասնակի: Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը բավարարեց մասնակի արձանագրելով՝ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում:

Միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու՝ դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով դատարանը բողոքը մերժեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում