Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է երկրորդ հանրաքվե անցկացնել Ղրիմում

Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է երկրորդ հանրաքվե անցկացնել Ղրիմում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ 2014 թվականին Միացյալ Նահանգները ճանաչել են Ղրիմի՝ ՌԴ-ին միանալու հանրաքվեի օբյեկտիվությունը, սակայն միաժամանակ խնդրել է այն երկրորդ անգամ անցկացնել: ՌԴ ԱԳՆ ղեկավարն ասել է Գրիգորի Բերեզկինին պատկանող РБК-ի հետ հարցազրույցում: Այս մասին գրում է Gazeta-ն։

Լավրովի խոսքերով, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին 2014 թվականին ընդունել է, որ քվեարկության արդյունքները ցույց են տվել Ղրիմի թերակղզու բնակիչների ցանկությունը, սակայն պահանջել է երկրորդ հանրաքվե` համաձայն միջազգային իրավունքի:

«Ինչի՞ համար: Եթե Ձեզ ամեն ինչ հասկանալի է, ինչու մեկ անգամ ևս մարդկանց տանել ինչ-որ քվեարկության: Հուսով եմ, որ Ջոնը ինձանից չի նեղացել», – ասել է Լավրովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը հավանություն է տվել Ղրիմի ու Սևաստոպոլի նկատմամբ պատժամիջոցների երկարացմանը:

Հիշեցնենք, որ 2014 թ. մարտին Ղրիմում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը` դաշնային նշանակության քաղաք: Ուկրաինան և շատ արևմտյան երկրներ չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում