AM | RU
USD
EUR
RUB

Սասունյան. Ադրբեջանը կարող է հեռացվել Եվրոպայի խորհրդից՝ դատավճիռը խախտելու համար

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Եվրոպայի խորհրդի բոլոր անդամները համաձայնել էին կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած դատավճիռները: Սակայն, 2014 թ. սկսած Ադրբեջանը խախտել է այդ պարտավորությունը՝ ըստ ՄԻԵԴ-ի Մեծ պալատի 17 դատավորների, ներառյալ Ադրբեջանը ներկայացնող դատավորի 2019 թ. մայիսի 29-ի միաձայն ընդունած դատավճռի:

Գործը ներառում է ադրբեջանցի քաղաքական ակտիվիստ Իլգար Մամեդովի ձերբակալությունը, որը մեղադրվել է քրեական հանցագործությունների մեջ և «2013 թ․-ին գտնվում է նախնական կալանքի տակ՝ առանց հանցագործության կատարման որևէ հիմնավոր կասկածանքի։

[Եվրոպական] դատարանը պարզեց՝ նշված հանգամանքները վկայում են, որ այդ միջոցառումների միակ նպատակը եղել է լռեցնել կամ պատժել Մամեդովին՝ [Ադրբեջանի] կառավարությանը քննադատելու համար», ասված է ՄԻԵԴ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

ՄԻԵԴ-ը «մասնավորապես պարզեց, որ [Ադրբեջանի] կառավարությունը միայն սահմանափակ քայլեր է ձեռնարկել դատավճիռը իրականացնելու համար, որը չի նշանակում, որ Ադրբեջանը գործել է «բարեխղճորեն» կամ Մամեդովի գործով իր դատավճռի «եզրակացություններին ու ոգուն» համապատասխան: Այն եզրակացրեց, որ Ադրբեջանը չի կատարել Կոնվենցիայով սահմանված իր պարտավորությունը`դատավճիռը կատարելու համար», ասված է ՄԻԵԴ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

2017 թ. դեկտեմբերի 5-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, որը պատասխանատու է ՄԻԵԴ-ի դատավճիռների կատարման վերահսկողության համար, Ադրբեջանի խախտումը վերադարձրեց Եվրադատարանին՝ որոշելու, թե արդյոք երկիրը չի կատարել իր 2014 թ. դատավճիռը՝ Մամեդովին անվերապահորեն ազատ չարձակելով:

Այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ի Մեծ պալատը 2019 թ․ մայիսի 29-ին որոշում կայացրեց, որ Ադրբեջանն իսկապես խախտել է իր 2014 թ․վճիռը, ՄԻԵԴ-ը գործը վերադարձրեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին`լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելու համար:

Նախարարների կոմիտեն ընդգծեց, որ Մամեդովի դեմ դատական գործի վարույթում հիմնարար թերություններ կան և «բազմիցս կոչ է արել ազատ արձակել Մամեդովին՝ որպես կարևոր քայլ [Եվրոպական] դատարանի հայտնաբերած խախտումների վերացման ուղղությամբ։ Սակայն, նա մնացել է կալանքի տակ գրեթե չորս տարի, ՄԻԵԴ-ի դատավճռը 2014 թ․հոկտեմբերի 13-ին ուժի մեջ մտնելոց հետո մինչև նրա պայմանական ազատ արձակումը 2018 թ․օգոստոսի 13-ին՝ խախտումների մասին գործի հարուցումից հետո։ 2019 թ․մարտին [Ադրբեջանի] Գերագույն դատարանը, կրճատելով նրա պատժի ժամկետը, գտավ, որ նա ամբողջությամբ կրել է պատիժը և մերժեց պայմանական ազատման հրամանը և նրան ազատ արձակելու այլ պայմանները»՝ համաձայն ՄԻԵԴ-ի Մեծ պալատի։

Ահա Մամեդովի գործի պատմությունը, ինչպես նկարագրված է ՄԻԵԴ-ի մամուլի հաղորդագրության մեջ․ նա ծնվել է 1970 թվականին և ապրում է Բաքվում։ Նա քաղաքական բլոգեր է և ակտիվիստ, ով նաև հայտարարել է 2013 թ․ Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար պայքարելու իր մտադրության մասին։ Նա նախնական կալանքի տակ է վերցվել 2013 թ․ փետրվարին՝ Իսմայիլիի անկարգությունների վերաբերյալ իր բլոգում գրելուց հետո։ Ի թիվս այլ բաների, Մամեդովն ասել է, որ այնտեղ մարդիկ անդրադարձել են պետական պաշտոնյաների «կոռուպցիային և լկտիությանը»։ Հետագայում նա մեղադրվել է հասարակական կարգի խախտմամբ գործողություններ կազմակերպելու կամ ակտիվորեն մասնակցելու մեջ, իսկ հետագայում նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ հրահրելու և պետական պաշտոնյաների նկատմամբ դիմադրություն կամ բռնություն գործադրելու մեջ՝ սպառնալով նրանց կյանքին կամ առողջությանը:

Մամեդովը 2013 թ․փետրվարի 25-ին դիմել է ՄԻԵԴ, պնդելով, որ առանց քրեական հանցագործություն կատարելու «հիմնավոր կասկածանքի» ձերբակալվել և կալանքի տակ է պահվել․ որ խախտվել է նրա անմեղության կանխավարկածը, որ հետապնդվել է իր քաղաքական հայացքների և վարչակարգին ներկայացրած սպառնալիքի համար՝ որպես նախագահի հնարավոր թեկնածու։ 2014 թ․մարտին Ադրբեջանի դատարանը դատել է նրան և դատապարտել յոթ տարվա ազատազրկման։

Մեծ պալատի 2014 թ․մայիսի 22-ի դատավճռում (Մամեդովի առաջին դատավճիռը) ՄԻԵԴ-ը հայտնաբերել է նրա ազատության և անվտանգության իրավունքի, կալանավորման դատական քննության իրավունքի, անմեղության կանխավարկածի և իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանների խախտումներ։ ՄԻԵԴ-ը նաև պարտավորեցրել է Ադրբեջանի կառավարությանը վճարել 20 հազար եվրոյի փոխհատուցում։

Նախարարների կոմիտեն գործն առաջին անգամ քննեց 2014 թ․դեկտեմբերին։ Այն ընդունեց բազմաթիվ որոշումներ և միջանկյալ բանաձևեր, որոնք ընդգծել են պետության պարտավորությունը Կոնվենցիայի համապատասխան որոշակի միջոցներ ձեռնարկելու՝ հաստատված բոլոր խախտումները և դրանց հետևանքները վերացնելու համար, որպեսզի Մամեդովը դրվի այնպիսի պայմաններում, որտեղ նա կլիներ, եթե իր իրավունքները չխախտվեին։

Կոմիտեն 2017 թ․հոկտեմբերին պաշտոնապես ծանուցեց Ադրբեջանին, որ իր կարծիքով, այն չի կատարել Կոնվենցիայով ամրագրված իր պարտավորությունը՝ խախտման ընթացակարգի առաջին քայլը: Նախարարների կոմիտեն 2017 թ. դեկտեմբերին նաև ՄԻԵԴ-ին հարց ներկայացրեց Ադրբեջանի պարտավորության կատարման մասին:

Մամեդովը պայմանական ազատ արձակվեց 2018 թ․օգոստոսին։ 2019 թ. մարտին Ադրբեջանի Գերագույն դատարանը կրճատեց նրա պատիժը՝ գտնելով, որ նա ամբողջությամբ կրել է իր պատիժը և անտեսեց նրա ազատ արձակման պայմանները։ 2017 թ․նոյեմբերին ՄԻԵԴ-ը պարզեց, որ Մամեդովի գործով դատավարությունը նույն քրեական մեղադրանքով, ինչպես քննադատել էր իր 2014 թ. դատավճռում, ևս խախտել է նրա իրավունքները (Մամեդովի երկրորդ դատավճիռը)։

Եթե Ադրբեջանը շարունակի չկատարել ՄԻԵԴ-ի դատավճիռները, ապա, ի վերջո, այն կարող է հեռացվել Եվրոպայի խորհրդից։

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ

Լրահոս
«Իրատես». Եթե ԲՀԿ-ն լավ, թե վատ «պատմելու բան» ունի, «Իմ քայլն» ընդհանրապես խոսելու տեղ չունի «Հրապարակ». Սերժ Սարգսյանի անձնագիրը վերցրել են. Առաջիկայում պլանավորված էին եվրոպական մի քանի այցեր, այդ թվում՝ և Ռուսաստան «Իրատես». Միր­զո­յա­նը ցան­կա­նում է ա­մեն գնով նա­խա­րար դարձ­նել յուր սա­նի­կին «Հրապարակ». Իտալիա Նիկոլ Փաշինյանի այցի ձախողման համար մեղավոր են գտել փոփոխություններ են սպասվում «Հրապարակ». «Գողականները» հավաքվում են, իրենց ներքին օրենսդրությունն են փոխում «Փաստ». Իշխանության ներսում քննարկվում է կառավարման կիսանախագահական համակարգի անցնելու հարցը «Փաստ». Փաշինյանն իր պոպուլիզմի զոհն է դարձել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 6 Այդ խողովակները պետք է օգտագործվեն․ Լավրովը կոչով դիմել է Բեռլինին ԵԱՀԿ ՄԽ-ն Երևանին և Բաքվին կոչ է անում բովանդակալից բանակցություններ վարել Բաբայան. «Մնացականյան–Մամեդյարով հանդիպումից հեղափոխական առաջընթաց ակնկալելը վաղաժամ էր» Շարունակվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի քաղաքական հանդիպումները Կանադայում. ՏԵՍԱՅՈՒԹ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգ կա.Մ.Լայչակ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել Ինչու՞ պետք է նախարարներն ու փոխնախարարները «պադավատ» ունենան Կոչ ենք ուղղում Փաշինյանին` սթափվել և մնալ զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում. ՀՅԴ ԳՄ հայտարարությունը Հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու Մենք չենք սկսել այս «պատերազմիկը»․ Մեդվեդև Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի նորանշանակ դեսպանը Իրանը 5 մլրդ դոլարի վարկ է խնդրում ՌԴ-ից Արծվաշենցիները դժգոհ են կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման արդյունքից Եթե էս հարցին էսօր լուծում չտվեցին, ես խոսք եմ տալիս, լրիվ երակներս կտրելու եմ, արյունս լցնեմ կառավարության դեմը Վանաձորում ձյուն է տեղում Ալիևը լուծարել է Ադրբեջանի խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրությունների օրը Զոհրաբ Մնացականյան. Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի Կյուրեղյան. Իշխանությունները մեծ վտանգ են տեսնում ՀՅԴ-ից «Ես այսօր փակ եմ». Ֆրանսիայում գործադուլի պատճառով փակվել է Էյֆելյան աշտարակը Արծվաշենցիներ. Որևէ բան չի փոխվել Երիտասարդները հրաշալի լակմուս ստեղծեցին, թե ինչ երեսպաշտներ են եկել իշխանության. Կոնստանտին Տեր-Նակալյան Երևանյան տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել Ասուլիս՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ակցիաների, ոստիկանության գործողությունների և քաղաքապետարանի շուրջ ստեղծված թնջուկի մասին ՄԻԵԴ-ը Հայաստանի վերաբերյալ վճիռներ է հրապարակել Գևորգ Լոռեցյանը ձերբակալված է. նրա կարգավիճակը հայտնի է ԱՄՆ-ը ենթադրում է, որ Իրանը գաղտնի հրթիռներ է տեղափոխում Իրաք Սպասվում են տեղումներ Չեմ բացառում, որ քրեական գործը Սերժ Սարգսյանին լռեցնելու փորձ է. Գևորգ Պետրոսյան Կառավարության դիմաց ընթացող բողոքի ակցիաները՝ ուղիղ «Արմնյուզում» աշխատում են պրոֆեսիոնալ ու ժրաջան մարդիկ, և ես միանում եմ այս թիմին. Աբրահամ Գասպարյան Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan