Բակո Սահակյանը այցելել է «Ստեփանակերտ սերվիս» ընկերություն

Բակո Սահակյանը այցելել է «Ստեփանակերտ սերվիս» ընկերություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին այցելել է «Ստեփանակերտ սերվիս» ընկերություն եւ հանդիպում ունեցել աշխատակիցների հետ:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, արծարծվել են կազմակերպության գործունեությանը, առկա խնդիրներին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական հարցերին:

Նախագահը նշել է, որ բարձրացված խնդիրները մանրամասնորեն կուսումնասիրվեն, եւ դրանց կտրվեն պատշաճ լուծումներ:

Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում