Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ,  Aysor.am: 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա:

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ Զաքար Հովհաննիսյանը 2008-ի մարտիմեկյան դեպքերի ժամանակ տասը զոհերից մեկն էր: Նա ցուցարար էր: Նշենք, որ զոհերից երկուսը ոստիկանության ծառայողներ են եղել:

Նկատենք՝ առաջին անգամն է, երբ մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում սպանության կասկածանքով մարդ է ձերբակալվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում