Լոնդոնի օդանավակայանում իրավապահները ձերբակալել են դանակներով զինված տղամարդու

Լոնդոնի օդանավակայանում իրավապահները ձերբակալել են դանակներով զինված տղամարդու

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի օդանավակայանում իրավապահները ձերբակալել են տղամարդու, ում մոտ առկա են եղել դանակներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ տղամարդը հսկիչ տարածքով անցել է անձնակազմի մոտով՝ ձեռքում թափահարելով դանակները: Ոստիկանությունը նրան ձերբակալելու ժամանակ կիրառել է էլեկտրաշոկային զենք:

Հաղորդվում է, որ 30-ամյա օրինախախտը, ով օդանավակայանում էր ոչ ինքնաթիռ նստելու նպատակով, մեղադրվում է զենք պահելու և սպառնալու համար: Հայտնի չէ, տվյալ անձը օդանավակայանի աշխատակից է, թե ոչ:

«Guardian»-ը տեղեկացնում է, որ դեպքով պայմանավորված օդանավակայանում մասամբ իրականացվել է տարհանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում