Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորած պատվիրակության հետ

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորած պատվիրակության հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի ակտիվ մասնակցությունն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային ճանաչման եւ համազգային խնդիրների լուծման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում