Հունիսի 18-ին Դոնալդ Թրամփը կհայտարարի պաշտոնավարման երկրորդ ժամկետի մասին

Հունիսի 18-ին Դոնալդ Թրամփը կհայտարարի պաշտոնավարման երկրորդ ժամկետի մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հունիսի 18-ին, Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում, պաշտոնապես կհայտարարի պաշտոնավարման երկրորդ ժամկետի համար պայքարելու մասին: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը:

«Ես կհայտարարեմ նախագահական պաշտոնավարման երկրորդ ժամկետի մասին առաջին տիկին Մելանյայի, փոխնախագահ Մայք Փենսի և երկրորդ տիկին Քարեն Փենսի հետ, Ֆլորիդայի 20 հազար տեղ ունեցող Amway կենտրոնում։ Միացեք մեզ այդ պատմական հանրահավաքի ժամանակ»,-գրել Դոնալդ Թրամփը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում