Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Նիկոլ Վովայի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն բարիք Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում Ձեր պարտականությունների արդյունավետ կատարման և համազգային խնդիրների լուծման ճանապարհին:

Խաղաղություն, քաջառողջություն ու երջանկություն Ձեզ, Ձեր ընտանիքի բոլոր անդամներին և հարազատներին», – ասված է Բակո Սահակյանի ուղերձում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում