Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցած օդաչուները ցմահ ազատազրկվեցին

Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցած օդաչուները ցմահ ազատազրկվեցին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, Ermenihaber.am: Թուրքիայում ավարտվել է 2016-ի հեղաշրջման փորձին մասնակցած օդաչուների գործով դատավարությունը, որով անցնում էր 152 մեղադրյալ:

«Էրմենիհաբեր»-ը գրում է՝ նախօրեին կայացված նիստի ժամանակ 74 մեղադրյալի նկատմամբ ցմահ ազատազրկման որոշում է կայացվել: 74-ից 56-ն էլ դատապարտվել են 6-ից մինչև 29 անգամվա ցմահ ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում:

Գործով անցնող ևս 34 անձի նկատմամբ հեղաշրջման փորձին օժանդակելու համար 12-18 տարվա ազատազրկման որոշումներ է կայացվել:

Հեղաշրջման փորձի օրերին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարին Աքընջը բազայից Չանքայա փախցրած նախկին գնդապետ Ուղուր Քափանը դատապարտվել է 29 անգամվա ցմահ ազատազրկման:

Գործով անցնող 31 կասկածյալ արդարացվել է:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2016թ. հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ էր կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել էր: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 248 զոհ և 2196 վիրավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում