Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստի աշխատանքները

Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ մայիսի 31-ի նիստում խորհրդարանը կշարունակի քննարկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների ընտրության հարցը, քվեարկության կդրվեն նախորդ օր քննարկված նախագծերը:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կքննարկի նաև 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:

Խորհրդարանը կքննարկի «2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը (Գնաճի հաղորդում):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում