ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ երկխոսության հնարավորությունները բնավ սպառված չեն. Լավրով

ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ երկխոսության հնարավորությունները բնավ սպառված չեն. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ երկխոսությունը ճգնաժամից կառուցողական հուն վերադարձնելու հնարավորությունները բնավ սպառված չեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բուլղարական «Մեժդունարոդնայա ժիզն» հրատարակությունում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ այսօր ռուս-նատօյական երկխությունը ձգձգվող ճգնաժամում է գտնվում Եվրաատլանտիկայում հավասար եւ անբաժանելի անվտանգության ճարտարապետության կազմավորման ուղղությամբ Մոսկվայի հետ համատեղ աշխատանքին դաշինքի պատրաստ չլինելու պատճառով:

«Դրա փոխարեն վերցվել է մեր երկրի դիմադարձման, դեպի արեւելք բաժանիչ գծերի առաջշարժման ուղեգիծը,- ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի նախարարը:- Դաշինքի չդադարող ընդլայնումը, դրա ներուժի կուտակումը Ռուսաստանի սահմանների մերձակայքում, ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի ծավալումն՝ այս ամենը հանգեցրել է վստահության լուրջ ճգնաժամի, ռազմաքաղաքական լարվածության Էսկալացիայի Եվրաատլանտիկայում»: «Դրա հետ մեկտեղ ռուս-նատօյական երկխոսությունը կառուցողական հուն վերադարձնելու հնարավորությոնները բնավ սպառված չեն»,– ընդգծել է Լավրովը:

«Մեր կողմից միշտ պատրաստ ենք միջազգային ահաբեկչության, թմրամաքսանենգության, կիբեռհանցագործության, արդիականության այլ իրական, այլ ոչ թե մտացածին սպառնալիքների հակազդման համատեղ աշխատանքի համար»,– եզրափակել է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում