Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է. Վրաստանի ԱԳՆ

Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է. Վրաստանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Ադրբեջանի անկախության տարեդարձի կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ադրբեջանական դրոշի գույներով: Aliq.ge-ն գրում է, որ երեկոյան ժամերին հեռուստաաշտարակը լուսավորվել է երկնագույն, կարմիր և կանաչ գույներով։

Ըստ աղբյուրի, այսօր Վրաստանի առաջին դեմքերը ևս շնորհավորական ուղերձներ են հղել Ադրբեջանի հանրապետության օրվա առթիվ։ Երկրի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին «Թվիթերի» պաշտոնական միկրոբլոգում ընդգծել է, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է․ «Ինձ համար մեծ պատիվ է Վրաստանի ադրբեջանական համայնքի հետ տոնել հարևան երկրի ազգային տոնը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում