AM | RU
USD
EUR
RUB

Անհավատալի, բայց իրական. Թրամփն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի...

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, Times.am: Մինչ նախագահ Թրամփն այս շաբաթ այցով գտնվում է Ճապոնիայում, ճիշտ ժամանակն է մեկնաբանել Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի կողմից Խաղաղության Նոբելյան մրցանակի համար նրա առաջադրումը: Այդ առաջադրման մասին հայտարարել է ոչ այլ ոք, քան անձամբ նախագահ Թրամփը՝ պարծենալով, որ Աբեն իրեն տվել է «հինգ էջանոց նամակի ամենագեղեցիկ օրինակը, որը նա ուղարկել է այն մարդկանց, որոնք բաժանում են Նոբելյան մրցանակ կոչվող պարգևը»:

Ճապոնական «Ասահի» թերթը հաղորդել է, որ նախագահ Թրամփն է խնդրել Շինձո Աբեին՝ առաջադրել իր թեկնածությունը: Աբեն հրաժարվել է հաստատել թեկնածության առաջադրումը, հղում անելով Նոբելյան հանձնաժողովի քաղաքականությունը՝ չբացահայտել թեկնածուին մրցանակը ստանալուց 50 տարի հետո: Երբ խորհրդարանում Աբեին հարցրեցին, թե արդյոք հաղորդումը հավաստի է, նա պատասխանեց. «Ես չեմ ասում, թե դա ճիշտ չէ»:

2018 թ. հունիսին երկու նորվեգացի օրենսդիրներ արդեն առաջադրել էին Թրամփի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար: Հետաքրքիր է, որ 2018 թ. փետրվարին, Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը հայտարարեց, որ նախագահ Թրամփի համար Խաղաղության Նոբելյան մրցանակի երկու առաջադրումները կեղծ են: Բացի այդ, անցյալ տարի Կոնգրեսի 18 հանրապետական անդամներ համատեղ նամակ էին ուղարկել Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովին՝ առաջադրելով Թրամփի թեկնածությունը 2019 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար:

Ճապոնիայի վարչապետի կողմից Թրամփի առաջադրումը խոշոր քաղաքական իրարանցում առաջացրեց ներքին ընդդիմության առաջնորդների շրջանակում, որոնք բողոքում էին Շինձո Աբեի գործողության դեմ: Ճապոնիայի Սահմանադրական ժողովրդավարական կուսակցությունը ներկայացնող օրենսդիր Ջունյա Օգավան քննադատեց նախագահ Թրամփի՝ Փարիզի կլիմայի պայմանագրից և Իրանի հետ միջուկային համաձայնագրից հեռացումը, նրա որոշումը դադարեցնելու միջին հեռավորության միջուկային հրթիռների պայմանագիրը և Իսրայելում նրա կողմից ամերիկյան դեսպանատան տեղափոխումը Թել-Ավիվից Երուսաղեմ: Այս գործողությունները, ասաց Օգավան, «անհնարին են դարձնում նրա առաջադրումը Խաղաղության Նոբելյան մրցանակի, և դա ամոթալի է Ճապոնիայի համար»:

Ճապոնիայի վարչապետի կողմից Թրամփի՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրման պատճառն այն էր, որ Ճապոնիայի ղեկավարը հասկացել էր՝ շողոքորթությունը լավագույն միջոցն է Թրամփի հետ լավ հարաբերություններ ունենալու համար: Ըստ երևույթին, միասին անցկացրած գոլֆի անհամար խաղերը բավարար չէին եղել: Ճապոնիան երեք խնդրանք ունի նախագահ Թրամփից.

1) Ձգտել Թրափի աջակցությանը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ Ճապոնիայի վարչապետի հանդիպման կազմակերպման հարցում՝ «անվերապահ» ապամիջուկայնացման քննարկման համար: Սա կարևոր խնդրանք է Ճապոնիայի համար, քանի որ վերջերս Հյուսիսային Կորեայի հրթիռները ընկել էին Ճապոնիայի տարածքային ջրերում կամ մերձակա շրջաններում կամ անցել էին Ճապոնիայի տարածքի վրայից՝ խուճապի մատնելով բնակչությանը:
2) Համոզել Թրամփին հրաժարվելու իր հաճախակի սպառնալիքներից՝ կիրարկելու ամերիկյան մաքսավճարներ ճապոնական ներմուծվող ապրանքների, հիմնականում՝ ավտոմեքենաների վրա, որը կարող է ազդոցություն ունենալ ճապոնիայի տնտեսության վրա և խոչընդոտել Շինձո Աբեի վերընտրությանը:
3) Ստանալ Թրամփի աջակցությունը 1977-1982 թթ. Հյուսիսային Կորեայի կողմից առևանգված Ճապոնիայի քաղաքացիների վերադարձի շուրջ բանակցություններում:
Այնուամենայնիվ, Շինձո Աբեի կողմից Թրամփի թեկնածության առաջադրումն «անսպասելի էր, հաշվի առնելով Թրամփի հարձակողական՝ «Ամենից առաջ Ամերիկան» արտաքին քաղաքականությունը և արհամարհական վերաբերմունքը բազմակողմ միջազգային համագործակցության հանդեպ: Հյուսիսային Կորեայի հետ ԱՄՆ բանակցությունների տապալումից հետո... Նոբելյան hոժարումը թվում էր ամբողջովին անտեղի», գրում է «Վաշինգտոն փոստը»:

Մինչ Ճապոնիայի վարչապետը կարող է ծանրակշիռ պատճառներ ունենալ նախագահ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու համար, Նոբելյան հանձնաժողովն ավելի լավ պատճառներ ունի հրաժարվել դիմումից՝ իր հեղինակավոր մրցանակը չանարգելու համար, այն հանձնելով նման շառլատանի, ստախոսի և խաբեբայի՝ թե ֆինանսապես, թե բարոյապես: Նա վիրավորել է այլ ռասաների և կրոնների, վատ վերաբերվել փոքրամասնությունների և ներգաղթյալների հետ և հրաժարվել է պահպանել ԱՄՆ օրենքներն ու միջազգային պայմանագրերը:

Այն դեպքում, եթե ոմանք կարծում են, թե իմ հակառակությունը Թրամփի առաջադրմանը կողմնակալություն է, պետք է հիշեցնեմ, որ երբ նախագահ Բարաք Օբաման 2009 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակն ստացավ «արտասահմանյան դիվանագիտության և մարդկանց միջև փոխգործակցության ամրապնդման արտասովոր ջանքերի համար», ես խմբագրական գրեցի, արտահայտելով իմ ընդդիմությունը նրա պարգևին: Խաղաղության Նոբելյան մրցանակը Օբամային շնորհվել էր նրա նախագահության առաջին տարվա ընթացքում, ինչը շատ շուտ էր նրա նվաճումների մասին դատելու համար: Թրամփը քննադատել էր Օբամային Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու համար, և ոմանք ասում էին, որ նա ցանկանում է նույն պարգևը, ինչ ստացել է Օբաման, քանի որ խանդում էր նրան: Թրամփն ասել էր. «Նրանք այն հանձնեցին Օբամային, իսկ նա նույնիսկ չգիտեր, թե ինչի համար է այն ստացել: Նա մոտ 15 վայրկյան այնտեղ էր և ստացավ Նոբելյան մրցանակը»: Բացի Օբամայից, ԱՄՆ երեք այլ նախագահներ՝ Թեոդոր Ռուզվելտը, Վուդրո Վիլսոնը և Ջիմի Քարթերը արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Թրամփի դեպքում, նա արդեն երկու տարի ծառայել է որպես նախագահ, և պարզ է, որ արժանի չէ որևէ մրցանակի, էլ չասած Խաղաղության Նոբելյան մրցանակի մասին: Իրականում նա նույնիսկ արժանի չէ Միացյալ Նահանգների նախագահ լինելուն: Յուրաքանչյուր անցնող օրվա հետ, ինքնահռչակ «չափազանց կայուն հանճարի»գործողություններն ու հայտարարություններն ավելի են թշնամացնում բազմաթիվ մարդկանց, ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Ինչպես լորդ Աքթոնն է խորիմաստ գրել. «Իշխանությունը փչացնում է, իսկ բացարձակ իշխանությունը փչացնում է բացարձակապես»:

Զարմանալի չէ, որ նախագահը շարունակել է իր հակասական վարքագիծը՝ մի շարք թվիթներ ուղարկելով Ճապոնիայում գտնվելու առաջին իսկ օրվա առավոտյան: Իր թվիթներից մեկում նա երեք սխալ կամ անճշտություն է թույլ տվել.

1) Նա համաձայնել է Հյուսիսային Կորեայի բռնապետ Կիմ Չեն Ընի հետ, որ Դեմոկրատական կուսակցության առաջատար թեկնածու Ջո Բայդենը «ցածր IQ ունեցող անձնավորություն» է՝ խախտելով ներքին տարաձայնությունների մասին արտերկրում չխոսելու հին սկզբունքը.

2) Նա Բայդենի անունը սխալմամբ գրել էր «Բիդան».

3) Նա հակասել է իր ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և Ճապոնիայի վարչապետի հայտարարությանը, որ Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռների արձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտում են:

Վերջապես, նախագահ Թրամփը խոստովանել է, որ նա հավանաբար երբեք չի ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակ: Առաջին անգամ ես համաձայն եմ նրա հետ...

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ

Լրահոս
«Հրապարակ». Սերժ Սարգսյանի անձնագիրը վերցրել են. Առաջիկայում պլանավորված էին եվրոպական մի քանի այցեր, այդ թվում՝ և Ռուսաստան «Իրատես». Միր­զո­յա­նը ցան­կա­նում է ա­մեն գնով նա­խա­րար դարձ­նել յուր սա­նի­կին «Հրապարակ». Իտալիա Նիկոլ Փաշինյանի այցի ձախողման համար մեղավոր են գտել փոփոխություններ են սպասվում «Հրապարակ». «Գողականները» հավաքվում են, իրենց ներքին օրենսդրությունն են փոխում «Փաստ». Իշխանության ներսում քննարկվում է կառավարման կիսանախագահական համակարգի անցնելու հարցը «Փաստ». Փաշինյանն իր պոպուլիզմի զոհն է դարձել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 6 Այդ խողովակները պետք է օգտագործվեն․ Լավրովը կոչով դիմել է Բեռլինին ԵԱՀԿ ՄԽ-ն Երևանին և Բաքվին կոչ է անում բովանդակալից բանակցություններ վարել Բաբայան. «Մնացականյան–Մամեդյարով հանդիպումից հեղափոխական առաջընթաց ակնկալելը վաղաժամ էր» Շարունակվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի քաղաքական հանդիպումները Կանադայում. ՏԵՍԱՅՈՒԹ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգ կա.Մ.Լայչակ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել Ինչու՞ պետք է նախարարներն ու փոխնախարարները «պադավատ» ունենան Կոչ ենք ուղղում Փաշինյանին` սթափվել և մնալ զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում. ՀՅԴ ԳՄ հայտարարությունը Հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու Մենք չենք սկսել այս «պատերազմիկը»․ Մեդվեդև Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի նորանշանակ դեսպանը Իրանը 5 մլրդ դոլարի վարկ է խնդրում ՌԴ-ից Արծվաշենցիները դժգոհ են կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման արդյունքից Եթե էս հարցին էսօր լուծում չտվեցին, ես խոսք եմ տալիս, լրիվ երակներս կտրելու եմ, արյունս լցնեմ կառավարության դեմը Վանաձորում ձյուն է տեղում Ալիևը լուծարել է Ադրբեջանի խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրությունների օրը Զոհրաբ Մնացականյան. Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի Կյուրեղյան. Իշխանությունները մեծ վտանգ են տեսնում ՀՅԴ-ից «Ես այսօր փակ եմ». Ֆրանսիայում գործադուլի պատճառով փակվել է Էյֆելյան աշտարակը Արծվաշենցիներ. Որևէ բան չի փոխվել Երիտասարդները հրաշալի լակմուս ստեղծեցին, թե ինչ երեսպաշտներ են եկել իշխանության. Կոնստանտին Տեր-Նակալյան Երևանյան տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել Ասուլիս՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ակցիաների, ոստիկանության գործողությունների և քաղաքապետարանի շուրջ ստեղծված թնջուկի մասին ՄԻԵԴ-ը Հայաստանի վերաբերյալ վճիռներ է հրապարակել Գևորգ Լոռեցյանը ձերբակալված է. նրա կարգավիճակը հայտնի է ԱՄՆ-ը ենթադրում է, որ Իրանը գաղտնի հրթիռներ է տեղափոխում Իրաք Սպասվում են տեղումներ Չեմ բացառում, որ քրեական գործը Սերժ Սարգսյանին լռեցնելու փորձ է. Գևորգ Պետրոսյան Կառավարության դիմաց ընթացող բողոքի ակցիաները՝ ուղիղ «Արմնյուզում» աշխատում են պրոֆեսիոնալ ու ժրաջան մարդիկ, և ես միանում եմ այս թիմին. Աբրահամ Գասպարյան Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ Ռուսաստանը չի վերադառնա G7
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan