Թուրքիան ներխուժել է Իրաք

Թուրքիան ներխուժել է Իրաք

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Թուրքիայի զինված ուժերը Իրաքի հյուսիսում քրդական զինված ուժերի դեմ սկսել են օդային ու ցամաքային «հակաահաբեկչական գործողություն», հաղորդում է Lenta-ն:

Գործակալության տվյալներով, գործողությունը սկսվել է մայիսի 27-ի երեկոյան, թուրքական ավիացիայի հրետանային ռմբակոծություններով ու հարվածներով:

Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարձակման նպատակն էր «չեզոքացնել ահաբեկիչներին ու ոչնչացնել նրանց ապաստանները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում