Արցախի նախագահն ընդունել է ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանին

Արցախի նախագահն ընդունել է ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին ընդունել է ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Ալբերտ Բոյաջյանին Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ բարձր գնահատելով նրա հայրենանվեր գործունեությունը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում