Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է C-400-ի մատակարարումների հետ կապված ԱՄՆ վերջնագրի մասին տեղեկությունները

Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է C-400-ի մատակարարումների հետ կապված ԱՄՆ վերջնագրի մասին տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Թուրքիայի ԱԳ փոխնախարար Յավուզ Սելիմ Քըրանը հերքել է լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ն պահանջում է հունիսի առաջին շաբաթվա վերջին անվավեր ճանաչել C-400-ի գնումը: «A Haber» հեռուստաալիքը հայտնում է, որ դիվանագետն այս մասին հայտարարել է Վաշինգտոն այցի ժամանակ:

«Պաշտոնական մակարդակում ոչ մի նման բան չի եղել: ԱՄՆ-ն մարտին թարմացրել է «Patriot» զենիթահրթիռային համալիրների մատակարարումների վերաբերյալ իր նախորդ առաջարկը: Իրականում մենք կարծում ենք, որ խոսքն այս առաջարկի մասին է», – շեշտել է Քըրանը:

Վաշինգթոնում թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի ԱԳ փոխնախարարը նշել է, որ Անկարան համաձայն չէ CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդեցության մասին») օրենքի շրջանակում ԱՄՆ պատժամիջոցների կիրառման հետ, քանի որ Մոսկվայի հետ C-400-ի մատակարարումների պայմանագիրը կնքվել է դեռևս մինչ այս օրենքի ընդունումը:

Երեքշաբթի «CNBC» հեռուստաալիքը, վկայակոչելով պետքարտուղարությունում իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան պետք է երկու շաբաթից մի փոքր ավելի ժամկետում վերջանականապես կողմնորոշվի ամերիկյան F-35 կործանիչների և ռուսական C-400 ԶՀՀ գնումների հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում