Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու ու ՍԴ ուղարկելու, և խափանման միջոցը փոխելու որոշումները

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու ու ՍԴ ուղարկելու, և խափանման միջոցը փոխելու որոշումները

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած երկու որոշումները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«ՀՀ Գլխավոր դատախազությունն այսօր բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի երկու որոշման դեմ։ Առաջինը վերաբերում է վարույթը կասեցնելուն և Սահմանադրական դատարան ուղարկելուն, երկրորդը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին դատարանի որոշմանը»,- ասաց Խաչատրյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում