AM | RU
USD
EUR
RUB

ԵՊՀ ռեկտորը հրաժարական է տվել

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Times.am: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր տեղի ունեցած գիտխորհրդի նիստի ավարտին հայտարարեց, որ հրաժարական է տալիս:

ԵՊՀ ռեկտորն իր ելույթում նշեց. «Հարգելի՛ գործընկերներ, այս աշխարհում ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։ Եվ այս խոսքերն իմ հայրը մահանալուց առաջ ինձ ասաց: Այսօր ես կրկնում եմ՝ ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։

Համալսարանի շուրջ ստեղծված լարվածությունը չի թուլանում, այլ գնալով ավելի է ուժեղանում։ Երկրի բարձրագույն իշխանությունն ինձ մեղադրում է, թե ես ճանկռում եմ այս աթոռը, որ երկար մնամ։ Ծիծաղելի է։ Ես երբեք այդ աթոռից կառչած չեմ եղել: Այս ամիսների ընթացքում, կարծում եմ, ձեզ համոզեցի, որ ես ո՛չ ընկրկող եմ, ո՛չ վախեցող եմ, ո՛չ էլ հերոս եմ ձևանում։ Ես պատրաստ եմ տղամարդուն վայել ձևով բոլոր հարցադրումների պատասխանները տալ:

Այս ամիսների ընթացքում համալսարանում տեղի ունեցան փոփոխություններ։ Ինչքան էլ ցավալի է, այդ փոփոխությունների մի մասն անխուսափելի էր: Կարծում եմ՝ շատ մարդիկ չդիմացան փոփոխություններին, և դրա համար էլ մենք այսօր ունենք երկու նոր պրոռեկտոր:

Այն լարվածության մեղավորը, որը կա համալսարանի շուրջ և գնալով ուժեղանում է, ես չեմ և ոչ էլ համալսարանն է։ Դրա մեղավորը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմնի ներկայացուցիչներն են։ Մարդիկ, որոնք համալսարանական են, բայց համալսարանում որևէ լուրջ ներդրում չեն ունեցել։ Դա իրենց խնդիրն է։ Ես անընդունելի եմ համարում այն քաղաքականությունը, որն այսօր վարում է ԿԳՆ-ն, ոչ միայն կրթության և գիտության ոլորտում, այլև համալսարանի նկատմամբ։ Ես դա համարում եմ մերժելի։

Միևնույն ժամանակ ես դառնությամբ եմ նշում այն հանգամանքը, որ ազգային արժեք համարվող համալսարանը, որի 100-ամյակն է այս տարի նշվում, և որի հետ զուգահեռաբար նշվում է Բաքվի պետական համալսարանի 100-ամյակը, մեր պետության կողմից արժանանում է նման վերաբերմունքի: Մայիսի 16-ին և 17-ին մենք, այն էլ, ցավոք սրտի, ոչ բոլոր համալսարանականներով, նշեցինք բուհի ծննդյան օրը, այցելեցինք Գյումրի: Այնուհետև այստեղ կազմակերպվեց համերգ, հետո տեղի ունեցավ «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը, բայց պաշտոնական որևէ ուղերձ, որևէ շնորհավորանք ես չստացա, համալսարանը չստացավ։ Զանգեցին իմ ընկերները և այն մարդիկ, որոնք սիրում են համալսարանը և վերջ։ Նույնիսկ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը չշնորհավորեց։

Այսպիսի պայմաններում հոբելյան նշելը շատ ծանր է: Իշխանությունները հստակ ասում են՝ հոբելյանը կնշենք այն դեպքում, երբ որ Դուք չեք լինի ռեկտորի պաշտոնում: Ընդ որում՝ այդ հոբելյանին մասնակցելու համար գալու են մարդիկ, նաև արտասահմանից, որոնք իմ անձնական հյուրերն են, իմ ընկերներն ու բարեկամները՝ ռեկտորներ տարբեր համալսարաններից, որոնց հետ ընկերացել ենք այս տարիների ընթացքում:

Ես շատ շնորհակալ եմ այն ուսանողներին, որոնք այս ամիսների ընթացքում ապացուցեցին, որ արժանի են համալսարանի ուսանող կոչվելուն: Շնորհակալ եմ բոլորիդ անխտիր՝ և՛ ՈՒԽ-ին, և՛ ՈՒԳԸ-ին, Մշակույթի կենտրոնին և մյուսներին: Մեր երիտասարդներից շատերն ապացուցեցին, որ իրենք իսկապես հայ մարդ են, Հայաստանի և համալսարանի ջատագովը: Ես շատ ցավում եմ, որ համալսարանականների մեջ եղան ուրիշ մարդիկ: Շատ եմ ցավում: Այդ մարդիկ ոչ միայն անտարբեր եղան, չմասնակցեցին, այլև բացահայտ հակակրանք արտահայտեցին այս ամիսների ընթացքում իմ և իմ գործունեության, համալսարանի, միջոցառումների նկատմամբ: Սա մեծ նեղություն է համալսարանականի համար, գոնե ինձ համար:

Եղան մարդիկ, որոնց, երբ հարցնում ես, թե ինչո՞ւ ես դեմ քվեարկում, ասում են՝ որովհետև ես կոնֆորմիստ եմ, և դա ասում է ակադեմիայի անդամը՝ նշելով, թե ես պետք է միշտ լավ հարաբերություններ ունենամ իշխանության հետ: Արհամարհանքի արժանի դիրքորոշում: Ես շատ շնորհակալ եմ մեր այն համալսարանականներին, որոնք այս ամիսների ընթացքում, թեև նրանց թվում կային նաև կանայք, տղամարդու պես կանգնեցին համալսարանի և նրա ղեկավարության կողքին: Ես շատ շնորհակալ եմ այս ամենի համար: Ես շատ շնորհակալ եմ մեր Հոգաբարձուների խորհրդի այն անդամներին, հատկապես ուսանող անդամներին, որոնք քաջաբար, իրենց կարծիքն առանց վախենալու արտահայտեցին և կանգնած են համալսարանի մեջքին: Հայ մարդը պետք է այդպիսին լինի:

Այս ամիսների ընթացքում, այս պայքարի ընթացքում շատ բաներ տեսանք: Հատկապես ես: Տեսա և՛ աջակցություն, և՛ բացահայտ անտարբերություն: Այն քրեական գործը, որը հարուցվել է համալսարանի դեմ, իր ամբողջ ծանրությամբ առաջին հերթին իմ ուսերին է:

Բայց ես համոզված ասում եմ, որ մենք արդար ենք: Եվ այս դժվարություններից մենք դուրս ենք գալու: Այս ամբողջ գործընթացը թանկ է արժենում ինձ և նամանավանդ իմ ընտանիքին՝ առողջության և բարոյականության, հոգեկան վիճակի տեսանկյունից: Բայց այն նաև չի նսեմացնում իմ և իմ ընտանիքի անդամների ցանկությունը՝ հավատալու համալսարանի ապագային, համոզմունքին, որ մենք ճիշտ ենք, որ ես՝ որպես համալսարանի ռեկտոր, այս տարիների ընթացքում, ընդհանուր առմամբ, ճիշտ եմ գործել: Թերություններ եղել են, բայց գնացել և փորձել եմ անել այն ամենը, ինչ որ կարողացել եմ:

Ես խեղճացող մարդ չեմ: Ես զանգեզուրցի եմ և սյունեցու կող ունեմ, ես իմ հոր զավակն եմ: Ես երբեք չեմ խեղճացել և չեմ խեղճանալու: Ես միշտ պայքարելու եմ՝ հանուն համալսարանի, ԵՊՀ-ի վաղվա օրվա համար, պայքարելու եմ, որ համալսարանում ամեն ինչ լավ լինի, որ հայրենիքում՝ հասարակության մեջ, գերակշռող լինի այն կարծիքը, որ համալսարանն իսկապես ազգային արժեք է: Բայց հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ համալսարանի 100-ամյակը պետական մակարդակով չնշելն ազգային ամոթ, խայտառակություն կարող է լինել, ուզում եմ ձեզ հայտարարել, որ ես մտադիր եմ վայր դնել ռեկտորի իմ իրավասությունները և հրաժարականս վաղը ներկայացնել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին:

Եթե ես այսօր հրաժարական չտամ, միևնույն է, էլի օրենքի խախտումով դա արվելու է: Ես արդեն տեղյակ եմ՝ փոխելու են Հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը, որ կարողանան ինձ հանելու հաճույքը ստանալ: Ես այդ հաճույքը նրանց չեմ պատճառի:

Ես մարտունակ եմ, ոչ մի բանից չվախենալով և համալսարանի շահը գերակա համարելով՝ վայր եմ դնում իմ լիազորությունները: Հոգաբարձուների խորհուրդը կորոշի 7 օրվա ընթացքում, այդպես է կանոնադրությունը, թե երբ է նոր ռեկտորի ընտրության օրը նշանակվում: Պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար կլինի, մինչև որ կլինեն ընտրություններ: Ես կարծում եմ, որ ընտրությունները կլինեն բավականին շուտ, որովհետև դրանից բխում է նաև համալսարանի բնականոն գործունեությունը:

Ես շարունակում եմ մնալ համալսարանում՝ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում, որի ղեկավարն եմ, Հայոց պատմության ամբիոնում: 13 տարի եղել եմ ռեկտոր, 5 տարի՝ պրոռեկտոր և այլն, այլն: Հերիք է: Չվախենաք: Ես համալսարանում եմ և համալսարանից չեմ գնալու: Մնալու եմ ԵՊՀ-ում և հավատարիմ համալսարանի շահերին: Այսուհետև ես պաշտոնյա չեմ, եթե ցանկություն ունենաք, կարող եք շփվել ինձ հետ և շարունակել ձեր հարաբերությունները: Կարծում եմ, որ ինձ համար նոր էջ կբացվի: Ես Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում կշարունակեմ իմ հետազոտությունները և գործունեությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ 13 տարիների ընթացքում միասին աշխատելու համար: Եվ ուզում եմ ասել, որ որտեղ էլ որ լինեմ, միշտ հիշելու եմ այն մարդկանց, որոնք իմ կողքին են եղել: Շնորհակալ եմ ձեզ»:

Լրահոս
Քաղաքապետարանը Երևանի տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն ՀՀ շրջանների զգալի մասում առաջիկա շաբաթ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Չինաստանի նախագահն Էրդողանին առաջարկել է ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում Տաշիր քազաքում վագոն-տնակ է այրվել Քիչ առաջ ԱԴԵԿՎԱԴ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որևէ հիմնավորման Մարմարաշենցիները բացել են Երևան-Արտաշատ մայրուղին Բակո Սահակյանն Ասկերանում և Մարտակերտում ծանոթացել է մի շարք ծրագրերի իրականացման հետ Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Ամեն ինչ պետք է անել, որ միջազգային կառույցները նույնպես քննադատեն Ադրբեջանի այդ գործելաոճը Տիգրան Ուրիխանյանը հայտնել է աշխատանքային լիազորությունները դադարեցնելու մասին ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն «Ժողովուրդ». Հրահանգվել է լրատվամիջոցների հետ սեփական նախաձեռնությամբ հանդիպումների ժամանակ իրազեկել «Հրապարակ». Մարզպետը դուրս է եկել ԲՀԿ-ական պատգամավորի դեմ Խրամատներից դուրս գալու ժամանակը «Հրապարակ». Թեժ քննարկում՝ Վահե Գրիգորյանի և ԲՀԿ պատգամավորների միջև «Ժամանակ». Զոհ՝ Վաշինգտոնի հանդիպումից առաջ «Հրապարակ». Հերթական սադրանքը՝ հանդիպումից առաջ «Փաստ». ՀՅԴ-ն ակտիվանում է. հանրահավաքներ՝ ոչ, բայց մեծ ֆորում կլինի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 15 Արցախը մեկուսացնելու Բաքվի քաղաքականության սատարումը չի նպաստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը. Արցախի ԱԳՆ Վարչապետ Փաշինյանը և Բունդեսթագի փոխնախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր Փաշինյանն ու Եվրոպան, կարծես թե, սկսել են հասկանալ միմյանց. փորձագետ Ալումյան. Դատավարության կողմերի մեջ մեկը չկա, որ վստահի դատավոր Դանիելյանին Աբովյանցիների արժանապատիվ ցավը տանեմ. Ծառուկյան Գևորգ Պետրոսյանը մտադիր է դեմ քվեարկել Վահե Գրիգորյանի թեկնածությանը Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից Իրանից Հայաստան թմրամիջոց բերող երիտասարդները ձերբակալվել են Հրաժարականի դիմում է ներկայացրել ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժվեց Հայկ Ալումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի այլ մուտքից դատարան մտնելու մասին Ադրբեջանի գործողությունները խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին. ԱԳՆ հայտարարություն Քննություն է տարվում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը Խաղարկվում է Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղի 250 տոմս «Հրապարակ». Տնտեսագիտական համալսարանի դասախոսները դիմել են դատարան «Փաստ». Լուրջ կրճատումներ են սպասվում ոստիկանության համակարգում «Հրապարակ». ՔԿ-ն որոշել է ԲՀԿ առաջնորդին բերման ենթարկել «Իրատես». «Նոր» Հայաստանում ազգականին պաշտոն տալը «սուրբ գործ է»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan