AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանն ու Չինաստանն անցնում են առանց վիզային ռեժիմի

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը նշեց, որ այս նախագծով երկու երկրների միջև հաստատվում է առանց վիզային ռեժիմ, որով Հայաստանի և Չինաստանի քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից մինչև 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում:

«Միաժամանակ, միգրացիոն կարգավորումների նպատակով կողմերը պարտավորվում են արագ ու արդյունավետ միջոցներ ձեռնարկել առանց վիզային ռեժիմը չարաշահող քաղաքացիներին իրենց երկիր վերադարձի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով, համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է առևտրական, գործարար, միջմարդկային, զբոսաշրջային փոխանակումների առավել ակտիվացում և այս բնագավառներում գոյություն ունեցող ներուժի իրագործում: Հարկ է նշել նաև, որ տվյալ համաձայնագիրը կնպաստի նաև երկկողմ քաղաքական հարաբերությունների և փոխվստահության ամրապնդմանը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս համաձայնագիրն իր Չինաստան կատարած այցելության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում է:

Որոշման եզրակացության մեջ, մասնավորապես, նշված է, որ չինական կողմը հայտնել է, որ համաձայնագրի նախագիծը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցել է ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:

Նման համաձայնագիր ՉԺՀ-ն ստորագրել է Բելառուսի հետ և նախապատրաստվում է ստորագրել Մոլդովայի հետ: Վրաստանի և Ադրբեջանի դեպքում ՉԺՀ քաղաքացիների համար գործում է առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ խմբային այցելությունների համար: Սովորական անձնագրերով ՉԺՀ քաղաքացիները Վրաստան և Ադրբեջան մուտք գործելիս կարող են մուտքի արտոնագիր ստանալ սահմանային անցակետերում: Չինական կողմից նշվել է նաև, որ Ադրբեջանը դիմել է Չինաստանին նման համաձայնագիր ստորագրելու խնդրանքով, սակայն, մերժում է ստացել: Ըստ չինական կողմի՝ ՉԺՀ մուտքի արտոնագրերի տրամադրումը բարդ է նաև Թուրքիայի և Միջին Ասիայի պետությունների համար:

 

Լրահոս
«Ժամանակ». Հարկայինի դեմ հաղորդում տվողի դեմ հարկային տեռոր կլինի «Ժողովուրդ». Կառավարությունն առաջիկայում կստանա 2 մլն 700 հազար եվրոյի չափով դրամաշնորհ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 19 Գերմանիան կարևորում է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փախստական Մայր Աթոռում սկսվել է միաբանական համագումարը Լարված իրավիճակ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից հետո ԵՄ-ն հրաժարվում է աջակցել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մեղադրանքներին Իրանը պատրաստ է դիմակայել ճնշմանն ու թշնամական գործողություններին. Ռոհանի Կիրակոս վարդապետ Դավթյանը նշանակվել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր Հայտնի է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահի ընտրության օրը Ավան վարչական շրջանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը դադարեցվելու է Թողարկվել են OTP PIN ծածկագրերով քարտեր ԱԱԾ-ում Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ԱԺ-ում մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության փակ քվեարկությունը Նազիկ Ամիրյանի ծիրանի այգին այրվել է Տարոն Սիմոնյանը ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածության հետ կապված տեսնում է օրենսդրական խնդիր Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ռազմական համագործակցությունը պետք է մտահոգի պաշտոնական Երևանին. վրացագետ Արցախի Պաշտպանության բանակում զորավարժությունները շարունակվում են (Տեսանյութ) Արցախում զինվոր է մահացել Մյուս թեկնածուների թերությունն այն էր, որ բանտում չեն գտնվե՞լ. Պատգամավորը՝ Վահե Գրիգորյանին Խարկովում ադրբեջանցի ուսանողները 6-րդ հարկից ցած են նետել հայ երիատասարդին Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է Փաստաբան. Ժամանակն է տոտալ փոփոխություններ կատարել դատական և դատախազական համակարգում ՀՀ նախագահը համահայկական ցանց ամրացնելու առաքելությունը ցանկանում է տեսնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ուսերին Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում կհանդիպի Մամեդյարովի հետ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Հրապարակ». Նիկոլայ Բաղդասարյանը «ռազբորկայի» էր կանչել Թագուհի Թովմասյանին «Իրատես». Միրզոյանը ցանկացել է Զեյնալյանի տեղում տեսնել իր քավորին, բայց Ավինյանը «պոստին» քնած չէ «Ժամանակ». Ուրացում՝ հանուն պաշտոնի «Ժողովուրդ». ՔՊ կուսակցության համաժողովին ընտրված վարչության կազմը շատերի համար իսկապես անակնկալ էր «Իրատես». Փաշինյանը հստակ ակնարկել է, որ իր թիմակիցների վարած ներքին քաղաքականությունից դժգոհ է «Փաստ». ՊԲ-ում կադրային վերա­դասավորումները կշարունակվեն «Ժողովուրդ». ԱԺ ղեկավարու­թյունը Ուրիխանյանից մանդատից հրաժարվելու դիմում չի ստացել «Հրապարակ». ԱԺ-ում մեծ «ճակատամարտ» է սպասվում «Փաստ». Տեր-Պետրոսյանի խոսնակը հրաժարվում է մեկնաբանել, կվերադառնա՞ նա նախագահի պաշտոնին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 18 Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan