AM | RU
USD
EUR
RUB

Պետք է պատրաստ լինենք այն աշխարհին, որն ունենալու ենք 20 տարի անց. Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրասիական մեդիա ֆորումի բացմանը

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի բացմանը։

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամենամյա ֆորումը, որն այս տարի անցկացվում է «Աշխարհն այսօր. ձևափոխվող իրականություն» խորագրով, մեկ հարկի տակ է հավաքել աշխարհի շուրջ 60 երկրների ավելի քան 600 պատվիրակների, այդ թվում և պետական ու քաղաքական գործիչների, տնտեսագետների, Նոբելյան մրցանակակիրների, գործարարների ու փորձագետների: Արմեն Սարգսյանը եղել է Եվրասիական մեդիա ֆորումի համահիմնադիրներից մեկը:

Ֆորումի բացմանը հնչել են Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Ալմաթիի քաղաքապետի ողջույնի խոսքերը։

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ներկաներին Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի աշխատանքների մեկնարկի առթիվ: Նա ընդգծել է, որ 2000-ականների սկզբին իր դերակատարումն է ունեցել ֆորումի ստեղծման աշխատանքներում: «Ես կարող եմ այս ֆորումն անվանել ինստիտուտ, որը հսկայական ազդեցություն ունի ոչ միայն լրագրողական միջավայրի, այլև ընդհանրապես եվրասիականության հասկացության ու ողջ մեդիայի վրա:

Երբ մտածում եմ Եվրասիական մեդիա ֆորումի մասին, բնականաբար, մտքիս գալիս են երկու-երեք գաղափարներ, հասկացություններ: Դրանցից առաջինը կոչվում է Եվրասիա: Ի՞նչ է Եվրասիան: Այն ոչ միայն աշխարհագրություն է, այլև մեծ պատմությունն է քաղաքակրթությունների, որոնք ծնվում էին հազարամյակներ առաջ: Դրանցից որոշները չապրեցին մինչև մեր ժամանակները, իսկ որոշներն այսօր դարձան իսկապես հզոր քաղաքակրթություններ»,- նշել է նախագահ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ Եվրասիան այսօր աշխարհում տեղի ունեցող մեծ զարգացման ու իրադարձությունների կենտրոնն է:

«Երբ խոսում ենք Եվրասիայի մասին, չենք կարող չմտածել Ղազախստանի մասին, քանի որ այն այսօր ոչ միայն ֆիզիկապես, այլև քաղաքական ու տնտեսական առումով գտնվում է հենց կենտրոնում: Իզուր չէ, որ հենց այստեղ են ծնվել տնտեսական համագործակցության մասին գաղափարները, որոնք իրականություն դարձան հետխորհրդային տարածաշրջանում: Իրականություն է դարձել Եվրասիական տնտեսական համագործակցությունը, որը, հուսով ենք, կդառնա ևս մեկ կամուրջ՝ ծառայելու այն գլխավոր նպատակին, որի մասին մտածում ենք: Դա ժողովուրդների, մշակույթների ու քաղաքակրթությունների փոխադարձ բարեկամությունն է: Եվ ես ուզում եմ տեսնել այն օրը, երբ Եվրասիական տնտեսական համագործակցությունն ու Եվրամիությունը լուրջ բանակցություններ կսկսեն խորը համագործակցության մասին»,- ասել է Հանրապետության նախագահը:

Արմեն Սարգսյանն անդրադարձել է երկրորդ հասկացությանը՝ մեդիային՝ նշելով, որ մեդիայի գաղափարը վերջին տարիներին մեծ փոփոխություններ է կրել: «Երբ տարիներ առաջ խոսում էինք մեդիա ֆորումի մասին, այդ ֆորումը դիտարկվում էր որպես հարթակ լրագրողների համար: Սակայն տեսեք, թե 20 տարվա ընթացքում ինչպես է փոխվել մեդիան: Հիմա երբ ասում ենք մեդիա, չենք մտածում միայն լրագրողների մասին:

Կարծում եմ, որ Եվրասիական մեդիա ֆորումի ապագան իրական մեդիան է, այն վիրտուալ կյանքը, որն ապրում ենք: Մեզնից յուրաքանչյուրն իր կյանքի մի քանի ժամ, իսկ ոմանք՝ շատ ավելի ժամանակ են անցկացնում վիրտուալ տարածքում, որը դարձել է շատ ավելի ընդգրկուն, քան պարզապես լուրերը, լրագրությունը կամ տեղեկատվության հաղորդումը: Դա մեր կյանքի մասն է: Սա ինդուստրիալ հեղափոխության փոքր գործիքը կամ արտադրանքն է, որն իր մեջ ներառում է տեղեկատվություն մեր կյանքի, մեր տնտեսական հարաբերությունների, մեր լուսանկարների, ընտանիքի, բանկերի հետ մեր ֆինանսական հարաբերությունների մասին»,- նշել է Արմեն Սարգսյանը: Նա ընդգծել է, որ այս վիրտուալ կյանքը փոխում է մեր ընկալումը տարբեր երևույթների նկատմամբ, օրինակ, թե ինչպես ենք զբաղվում գիտությամբ, կրթությամբ, առողջապահությամբ, տնտեսությամբ ու նաև քաղաքականությամբ:

«Մեդիայի, վիրտուալ տարածքի դերակատարումը մեծ ազդեցություն է ունենում, թե ինչպես է ծնվում քաղաքականությունը, գաղափարները, ինչպես են դրանք իրականություն դառնում: Այն մեդիան, որից սկսել էինք 20 տարի առաջ, այլևս նախկինը չէ: Այդ մեդիան այն երկրորդ վիրտուալ աշխարհն է, որում ապրում ենք: Այն ավելի ու ավելի շատ է ազդեցություն ունենում այն իրական աշխարհի վրա, որում ֆիզիկապես ենք ապրում, և ինչ-որ առումով, դրանք ձուլվում են: Շատ կարևոր մարդկային արժեքներ, ներառյալ այն, թե ինչպես ենք վերաբերվում այս մոլորակին, ժողովրդավարությանը, ևս փոխվելու են: Մենք պետք է պատրաստ լինենք այն աշխարհին, որն ունենալու ենք 20 տարի անց»,- նշել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Եվ որպես երրորդ հասկացություն՝ նա անդրադարձել է ֆորումին և շնորհակալություն հայտնել դրա կազմակերպիչներին, մասնավորապես, Դարիգա Նազարբաևաին ու Ղազախստանի կառավարությանը: «Բնականաբար, ֆորումն այն մարդիկ են, ովքեր հիմնել են այն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ, նրանց, ովքեր ստեղծել են այս ֆորումը, մաղթել մեզ բոլորիս, որ այս ֆորումը շարունակվի երկար տարիներ, քանի որ խնդիրները, որոնք մեր առջև կան, որոնք կան մարդկության առջև, հսկայական են, և դրանք փոխվում են ամեն օր»,- ելույթի ավարտին ասել է Արմեն Սարգսյանը:

Լրահոս
«Լուսավոր Հայաստանը» ջրում է իշխանության ծառը. Արթուր Ղազինյան Հարգելի դատավոր, բարձրաստիճան պաշտոնյաները իրենց հայտարարությամբ երեկ Ձեզ ուղարկել են հստակ մեսիջ. Ալումյանի հայտարարությունը դատարանում Մերժում ստանալուց հետո Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գրավով ազատ արձակել նրան Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվեց Դատավոր Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ անդամից պահանջում է հերքել ասածները Այդ հայտարարությամբ Վանեցյանը սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը. Մարուքյան Այսօր կհրապարակվի Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը. դատարանի բակում բողոքի ակցիաներ են. Ուղիղ ԲՀԿ-ն Վանեցյանի մեկուկես տարվա աշխատանքը բացասական չի գնահատում Գևորգ Պետրոսյանը «Իմ քայլ»-ի նախաձեռնությունը գնահատում է որպես դատարանի վրա ճնշում Նիկոլ Փաշինյանի որդին գտնվում է հերթական արձակուրդում. ՊՆ Ազգային ժողովի ճեպազրույցները. Ուղիղ Մխիթարյանի տեղափոխության շնորհիվ կորած երեխա է հայտնաբերվել (ֆոոտ) Ընկեր Կիմ Չեն, դո՞ւք եք. Արսեն Բաբայանի արձագանքը պատգամավոր Ուլիխանյանի հայտարարությանը Արքան մերկ է. Ավետիք Չալաբյան Հայոց պետականությանը սպառնացող ներկա ընթացքը խիստ վտանգավոր է. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը Սերբիայի վարչապետը կարծում է, որ Կոսովոյի հարցը կարելի է լուծել բացառապես փոխզիջման միջոցով Միքայել Մինասյանի «նուրբ» ակնարկը Փաշինյանին Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Ռոհանիի և Թրամփի միջև հանդիպում չի նախատեսվում»․ Իրանի ԱԳՆ «Իմ քայլը» ՍԴ նախագահի դեմ գործընթաց է սկսում Ալեն Ղևոնդյան. «Վանեցյանի պաշտոնազրկումը միանշանակ ազդելու է վարչապետի հեղինակության վրա» Արշավիր Ղարամյան. Վանեցյանը լավագույներից է Վանեցյանի ներսից տեսածը Նիկոլի իշխանության տապանաքարն է դառնալու. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը չպատասխանեց` «մարտի 1»-ի տուժածների չափով աջակցություն կտրամադրվի՞ զոհված զինծառայողների ընտանիքներին, թե` ոչ Պաշտպանությունից՝ հարձակում և հակառակորդի ոչնչացում. Հայաստանում աննախադեպ ծավալի զորավարժություն կանցկացվի (տեսանյութ) Արմեն Մինասյան. Վանեցյանի ելքը «հեղափոխական» վարչակազմից լուրջ ցուցիչ է «հընթացս ընթացող» հեղափոխությունը բնութագրելու համար Ես միայն պատվարժան սպայի եմ տեսնում, որ ահասարսուռ բաների մասին է ահազանգում. Քաղաքագետ Արթուր Վանեցյան. «ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել» Վարչապետը ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ աշխատանքից ազատելու միջնորդագիրը Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը ԱԺ ընտրությունները կարող են 2022 թ. շատ ավելի շուտ լինել. քաղտեխնոլոգ ԱԺ նախագահը ցանկանում է ազդել Ռ.Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի վրա. Կարծիք Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Վանաձորում. Ուղիղ Քո ի՞նչ գործն է ՍԴ-ի մասին Նիկոլի պրիմիտիվ քարոզչական փուչիկները ԱԺ դահլիճ բացթողնելը. Աշոտյանի կոչը Միրզոյանին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական համարելու ԼՀԿ օրինագիծը «Ադեվադը» դիմել է ՀՔԾ՝ ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ ոստիկանապետի նկատմամբ քրեական գործ հարուցելու խնդրանքով Ինչո՞ւ է ԵՊՀ մամուլի խոսնակը դատի տվել համալսարանի ղեկավարությանը ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին (Տեսանյութ) Վահե Հովհաննիսյան. Եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի, կնշանակի, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է Արթուր Ղազինյան. Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan