ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը «խիստ բացասական հետեւանքներով» է սպառնացել Թուրքիային Ս-400-ի պատճառով

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը «խիստ բացասական հետեւանքներով» է սպառնացել Թուրքիային Ս-400-ի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնումը «խիստ բացասական հետեւանքներով» է սպառնում անկարայինպ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը: 

Նա պարզաբանել է, որ Թուրքիայի առդ քայլը կբարդացնի ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ երկրի հարաբերությունները պաշտպանության ոլորտում: Ընդ որում, նրա խոսքով՝ Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Անկարայի հետ՝ շարունակելով քննարկել ռուսական զենիթային համակարգերի հետ կապված մտահոգությունները:

Ինչպես ավելի վաղ հայտնել է CNBC-ն՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներ, ԱՄՆ-ը պահանջում է, որ Թուրքիան երկու շաբաթվա ընթացքում հրաժարվի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնումից: Վաշինգտոնը պնդում է, որ Մոսկվայի հետ գործարքը Անկարան չեղյալ հայտարարի մինչեւ հունիսի առաջին շաբաթվա վերջը: Ս-400-ի փոխարեն Թուրքիան պետք է ամերիկյան «Պետրիոտ» հակահրթիռային պաշտպանության համակարգ գնի:

Եթե Թուրքիայի իշխանությունները հրաժարվեն դա անել, երկիրն ստիպված կլինի դուրս գալ հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրից: Թուրքիան չի ստանա արդեն պատվիրված 100 ինքնաթիռները եւ կարող է ենթարկվել պատժամիջոցների ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից:

Պետդեպարտամենտում CNBC-ի աղբյուրը հավաստել է, որ դա ԱՄՆ-ի վերջնական պահանջն է: Եթե Թուրքիան այն չկատարի, երկրին բացասական լուրջ հետեւանքներ են սպասում: Գերատեսչությունում ընդգծել են, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է գնեն ռազմական տեխնիկա, որը համատեղելի է դաշինքի մյուս համակարգերի հետ, իսկ ռուսական Ս-400-ները չեն համապատասխանում այդ ստանդարտներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում