Քոչարյանի եւ մյուսների գործի վերաբերյալ դատարանի դիմումը ՍԴ-ում նախնական ուսումնասիրության փուլում է

Քոչարյանի եւ մյուսների գործի վերաբերյալ դատարանի դիմումը ՍԴ-ում նախնական ուսումնասիրության փուլում է

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշման դիմումը նախնական ուսումնասիրության փուլում է: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Սահմանադրական դատարանի Ֆեյսբուքի էջում:

«Ի պատասխան մի շարք հարցումների ՀՀ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով), ՀՀ Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019 թվականի մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին։ Դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։ Դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետներում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում