AM | RU
USD
EUR
RUB

«Կա՛մ ստում է, կա՛մ չի տիրապետում իրավիճակին, կա՛մ հանցավոր անտարբերություն է դրսևորում»

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, 7or.am: Միառժամանակ առաջ, խոսելով հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպի մասին, որի «արդյունքում» մեր զինծառայողներից մեկը ծանր մարմնական վնասվածք ստացավ, Նիկոլ Ամենակարողը «ֆորա տվեց» հակառակորդին. ասաց` Ալիեւի հետ խոսել եմ, ինքն էլ է մտահոգ տեղի ունեցածի համար, միասին աշխատում ենք, փորձում հասկանալ` ինչ է եղել, ինչպես եւ ում պատճառով։

Նախօրեին էլ ի լուր աշխարհի հայտարարեց, թե Արցախում կան չար, մութ ուժեր, որոնք «դավադիր պատերազմ» են հրահրում, որ հողեր հանձնեն, հետո մեղքը գցեն «ժողովրդի կառավարության» վրա։ Ի՞նչ է սա` քաղաքականությո՞ւն, թե՞ փնթիություն, դիտավորությո՞ւն, թե՞ անհասկացողության հետեւանք։ Ընդհանրապես`ի՞նչ երեւույթի հետ գործ ունենք։

Մեր հարցերին պատասխանում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

-Ինձ համար դժվար է գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի գործողություններին, պարզ պատճառով` շատ հաճախ իր գործողությունների մեջ տրամաբանություն չեմ տեսնում։ Անսպասելի քայլեր, անտրամաբանական հայտարարություններ են արվում, որոնք վնաս են հասցնում իր իսկ հեղինակությանը (պետության հեղինակության մասին արդեն չեմ խոսում)։

Մյուս կողմից, ակնհայտ է, որ Փաշինյանը լիովին չի վերահսկում իրավիճակը ոչ մի ոլորտում եւ շատ դեպքերում իր ցանկությունները մատուցում է որպես իրականություն։ Դա հստակ երեւում է տարբեր ժամանակներում արած իր հայտարարություններից, ներկայացրած «փաստերից», որոնք հաճախ չեն համապատասխանում իրականությանը, առնվազն թերի են կամ չափազանցված։

Ինչ վերաբերում է Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարություններին, անհասկանալի լինելուց բացի` դրանք երբեմն նաեւ իրական սպառնալիք են պարունակում հայկական կողմի համար։ Հայտնի խորհրդակցության ժամանակ, խոսելով Արցախի մասին, Փաշինյանը փաստացի լեգիտիմացրեց Արցախի դեմ նոր պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի «իրավունքը». ասաց` Արցախում կան դավադիր ուժեր, որոնք փորձում են պատերազմ հրահրել, դավաճանական պլաններ են մտմտում եւ այլն։ Այդ հայտարարությամբ Փաշինյանն «ուղերձ» է հղում ադրբեջանական կողմին, թե հանգիստ կարող եք հարձակվել` խնդիր չեք ունենա, ես արդեն նշանակել եմ մեղավորին՝ ի դեմս հակահեղափոխականների, սեւերի եւ այլն։ Այսինքն` արդեն իսկ պատասխանատվությունը բարդում է հայկական կողմի վրա։ Սա ոչ միայն անթույլատրելի է․ ինչպես ինքը կասեր`իրականում դավաճանությանը մոտ մի բան է։

-Բակո Սահակյանը վստահեցնում է, որ տեղյակ չէ այդ «դավաճանական» միտումներին։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն ավելի լավ գիտի` ինչ է կատարվում «հարեւան երկրում», քան այդ երկրի նախագա՞հը։

-Այո՛, եւ դա, մեղմ ասած, «տարօրինակ» է։ Պարզվում է` Փաշինյանն ունի նման տեղեկություններ, բայց չի «կիսվում» Արցախի ղեկավարության հետ, չի ահազանգում հայկական երկու պետություններին սպառնացող վտանգների մասին, կամ պարզապես հորինում է։

Ոչ պակաս «տարօրինակ» է, որ մի քանի ամիս առաջ էլ է ունեցել այդ մտահոգությունը, եւ ոչինչ չի արել`փարատելու իր կասկածները։ Սա նշանակում է, որ հանցավոր անտարբերություն է ցուցաբերել այդ սպառնալիքների հանդեպ, չի փորձել հասկանալ` ինչն է խնդիրը, նման վտանգ կա՞, թե՞ չկա, եւ կանխել անցանկալի զարգացումները։ Եթե ամփոփենք, դուրս է գալիս, որ կա՛մ չի տիրապետում իրավիճակին, կա՛մ ստում է, կա՛մ հանցավոր անտարբերություն է ցուցաբերում այդ սպառնալիքների հանդեպ։ Դրանից հետո իսկապես բարդ է գնահատական տալ վարչապետի հայտարարություններին, եթե չասեմ` անհնար, եթե ելնում ենք մարդկային պարզ տրամաբանությունից եւ պատճառահետեւանքային կապերից։ Իսկ եթե ելնենք ի՛ր տրամաբանությունից կամ դրա բացակայությունից, ապա այդ «գործում» ես չկամ։

-Արցախում` չգիտեմ (թեեւ այնտեղ էլ կան մարդիկ, որոնք Արցախի իշխանություններին եւ ռազմական ղեկավարությանը մեղադրում են հնարավոր եւ անհնար բոլոր մեղքերի մեջ), բայց Հայաստանում կա՛ն ուժեր, որ ամեն կերպ փորձում են սեպ խրել Հայաստանի եւ Արցախի միջեւ` հայհոյում են ղարաբաղցիներին վերջին փողոցային խոսքերով, թուրքի պիտակ կպցնում, սպառնում, կոչ անում են անում վերադառնալ իրենց «ակունքներին»` չխանգարել «սիրելի վարչապետին»։ Եվ սա վարչապետին, կարծես թե, չի մտահոգում։

-Եթե Փաշինյանն իրոք ուզում է գտնել նրանց, ովքեր ղարաբաղցի-հայաստանցի բաժանարար գծեր են գծում (ոչ թե փորձում են «դավադիր պատերազմ» հրահրել), պետք չէ հեռու գնալ. թո՛ղ փնտրի կողքի սենյակում, որտեղ նստում է իր աշխատակազմի ղեկավարը։ Մեկը, ով հրապարակավ ծաղրում է Քոչարյանի լեզուն, բարբառային առանձնահատկությունները... Միայն տգետ, բարոյական արժեքներից զուրկ մարդը կարող է ծաղրի առարկա դարձնել «ղարաբաղյան ակցենտը»։

Բայց խնդիրը միայն այդ չէ։ Դժբախտությունն այն է, որ Հայաստանում, ինչու չէ` նաեւ Արցախում, իսկապես կան մարդիկ, ուժեր, որոնք մշտապես «օրակարգում» են պահում ղարաբաղցի-հայաստանցի «հակասությունները» սրելու խնդիրը։ Դա այնքան բացահայտ է արվում, այնքան անթաքույց, որ տարընթերցման տեղ չի թողնում. Ֆեյսբուք սոցիալական ցանցում բազմաթիվ արձանգրություններ կան, թե ովքեր են նման քարոզչությամբ զբաղվում։ Համենայն դեպս, նրանց, ում ճանաչում եմ, կա՛մ ներկայիս իշխանության համոզված կողմնակիցներն են, կա՛մ իշխանություն ներկայացուցիչներ։ Այնպես որ, եթե կա նման ցանկություն, թո՛ղ սկսի կողքի սենյակիցի. կծիկը քանդելով` բոլորին շատ արագ կարելի է բացահայտել։

-Վտանգ չե՞ք տեսնում, որ Ադրբեջանը, օգտվելով ստեղծված «բարենպաստ իրավիճակից», կփորձի կշեռքի նժարն իր կողմը թեքել ոչ միայն դիվանագիտական դաշտում, որտեղ արդեն իսկ համոզիչ առավելության է հասել մեր նկատմամբ, այլեւ բուն շփման գծում։

-Այդ վտանգը անշուշտ կա։ Բարեբախտաբար, Ադրբեջանում դեռեւս սթափ են գնահատում հայկական կողմի հնարավորությունները։ Այո, տեսնում են, որ Հայաստանում կա քաղաքական լուրջ ճգնաժամ` «ժողովրդի կառավարությունն» իր ձեռքով քանդում է պետական բոլոր ինստիտուտները, անդառնալի վնաս հասցնում իշխանության թեւերի հավասարակշռությանը։ Բայց նաեւ հասկանում են, որ մեր Զինված ուժերն ունեն բավարար ռեսուրսներ`ագրեսորին հակահարված հասցնելու եւ անգամ պատժելու։ Հավանաբար սպասում են, թե այս քաղաքական ճգնաժամը երբ բացասական ազդեցություն կունենա հայկական բանակի մարտունակության վրա... Հուսանք`բանը դրան չի հասնի։

Հարցազրույցը վարեց Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Լրահոս
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և որոշ մարզերում ՊԲ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց Խոշոր հրդեհ՝ «Մալաթիա մոլում». նախնական տվյալներով՝ տուժել է 6 քաղաքացի Մակրոնը հանդիպել է Թրամփին Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին Հայաստանը ղեկավարվում է ֆեյսբուքյան տրամադրություններով ու մեկնաբանություններով Բակո Սահակյանը ծանոթացել է ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին այրվում է 17 հա բուսածածկույթ ԱՄՆ-ն նախատեսում է Գրենլանդիայում գլխավոր հյուպատոսարան բացել Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա Մոսկվայի օդանավակայաններում 40-ից ավելի չվերթ է հետաձգվել ու չեղարկվել 2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլեւս սառեցված չէ Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան «Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan