Օրենքի գերակայությունը և իշխանությունների տարանջատման սկզբունքը պետք է հարգել. Ժոզեֆ Դոլը՝ Փաշինյանի կոչի մասին

Օրենքի գերակայությունը և իշխանությունների տարանջատման սկզբունքը պետք է հարգել. Ժոզեֆ Դոլը՝ Փաշինյանի կոչի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարաններն արգելափակելու կոչին.

«Հայաստանի դատական համակարգի արմատական բարեփոխման կոչերի համատեքստում Հայաստանի իշխանությունները պարտավոր են երաշխավորել, որ ցանկացած բարեփոխում առաջնահերթ ուղղված կլինի դատական համակարգի անկախությանը՝ որպես ժողովրդավարական հասարակության անկյունաքար։

Օրենքի գերակայությունը և իշխանությունների տարանջատման սկզբունքը պետք է հարգել»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ժոզեֆ Դոլը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում