AM | RU
USD
EUR
RUB

Ճեպազրույց՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը գտնում է, որ երկրում դատական իշխանության որակական բարեփոխումները վաղուց օրակարգային խնդիր են, որին հիմնարար ձևով անդրադարձել են նաև տարեկան հաղորդման մեջ և որին ամբողջությամբ ուղղված է եղել Բարձրագույն դատական խորհրդի մեկամյա գոր­ծու­նեու­թյունը: ԲԴԽ նախագահը կարծում է, որ այս կարճ ու բարդագույն ժամանակահատվածում արձանագրվել են նաև լուրջ արդյունք­ներ՝ թե՛ իրավիճակի բազմագործոն ախտորոշման և թե՛ արդյունավետ արդարադա­տու­թյան կայացման ռազմա­վարական ուղղությունների մշակման ու փու­լային իրաց­ման հարցերում: «Արմենպրես»-ը ներկայացնում է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ հարցազրույցը.

-Պարոն Հարությունյան դուք չմասնակցեցիք ՀՀ Կառավա­րու­թյունում մայիսի 20-ին, ժամը 12.00-ին հրավիրված խորհրդակցությանը, իսկ ինչ կասեք քննարկումների արդ­յունք­ների մասին:

- Չմասնակցելու պատճառները զուտ տեխնիկական են և հարկ չեմ համարում դրան անդրադառնալ:

Ինչ վերաբերում է հիմնախնդրին ընդհանրապես, կցանկանայի ընդգծել, որ երկրում դատական իշխանության որակական բարեփոխումները վաղուց օրակարգային խնդիր են, որին հիմնարար ձևով անդրադարձել ենք նաև մեր տարեկան հաղորդման մեջ և որին ամբողջությամբ ուղղված է եղել Բարձրագույն դատական խորհրդի մեկամյա գոր­ծու­նեու­թյունը: Այս կարճ ու բարդագույն ժամանակահատվածում արձանագրվել են նաև լուրջ արդյունք­ներ՝ թե՛ իրավիճակի բազմագործոն ախտորոշման և թե՛ արդյունավետ արդարադա­տու­թյան կայացման ռազմա­վարական ուղղությունների մշակման ու փու­լային իրաց­ման հարցերում:

Մեր սկզբունքային մոտեցումն այն է, որ համակարգային բարեփոխումները, որպես համապետական առաջնահերթության խնդիր, անհրա­ժեշտ է իրականացնել սահմա­նադ­րական գործիքակազմի արդյու­նա­վետ գործադրման, նախապես անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների ստեղծման և համարժեք կառուցակարգային ու դատարա­նա­կազմական քայլերի շնորհիվ:

-Սակայն այսօր խոսքը գնում է վիրահատական միջամտության մասին:

-Մենք երբեք չենք բացառել նաև այդ ճանապարհը: Սակայն գտել և գտնում ենք, որ վիրահատական մոտեցման ընտրությունը նույնպես պետք է լինի սահմա­նադ­րա­կան, չհան­գեցնի մարդկանց իրա­վունք­ների ոտնա­հար­ման, չունենա ավերիչ հետևանքներ և ծառայի իրավունքի գերակայության հաստատմանը:

-Իսկ կարևոր չե՞ք համարում, թե ինչ ձևով ու եղանակներով պետք է դա իրականացվի:

-Բնականաբար դա նույնպես շատ կարևոր է: Անհրաժեշտ չհամարելով առանձին թվար­կել Սահմանադրության և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի բոլոր համարժեք հոդվածները, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորու­թյուն­ները, պետք է արձա­նագրել, որ ցանկացած ոչ իրավաչափ, մարդկային ու մասնագիտական արժանապատվություն վիրավորող գործողություն կարող է դառնալ վտան­գավոր նախադեպ՝ հղի բազ­մաթիվ բացա­սական, ընդհուպ՝ անշտկելի հե­տևանք­ներով:

-Իսկ կարող եք առանձնացնել այն երեք առանցքային, ելակետային մոտեցումները հիմնախնդրի արդյունավետ լուծման առումով:

-Թերևս կառանձնացնեի հետևյալները.

Նախ՝ Հայաստանի Հանրապետությունում առաջնահերթ ու գերակա խնդիր պետք է համարել դատական իշխանության լիարժեք կայացման ու արդյունավետ գործու­նեու­թյան գործառութային, կառու­ցակարգային, նյութական ու սոցիալական անկախության անհրաժեշտ ու բավարար երաշխիքների ստեղծումը, երկրորդ՝ օբյեկտիվ խնդիրների լուծումները չեն կարող մղվել հետին պլան՝ գերապատ­վությունը տալով սուբյեկտիվ ու իրավիճակային մոտեցումներին, երրորդ՝ դատական իշխանության բարեփոխումներին միտված իրավական քայլերը չեն կարող իրա­կանացվել առանց հստակ մշակված հայեցակարգային մոտեցումների ու դրանց իրավական ապահովման, ինչի առնչու­թյամբ Խորհրդի և անձամբ իմ կողմից բազմիցս համալիր առաջարկու­թյուններ են ներկա­յացվել:

 

 

 

 



Լրահոս
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և որոշ մարզերում ՊԲ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց Խոշոր հրդեհ՝ «Մալաթիա մոլում». նախնական տվյալներով՝ տուժել է 6 քաղաքացի Մակրոնը հանդիպել է Թրամփին Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին Հայաստանը ղեկավարվում է ֆեյսբուքյան տրամադրություններով ու մեկնաբանություններով Բակո Սահակյանը ծանոթացել է ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին այրվում է 17 հա բուսածածկույթ ԱՄՆ-ն նախատեսում է Գրենլանդիայում գլխավոր հյուպատոսարան բացել Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա Մոսկվայի օդանավակայաններում 40-ից ավելի չվերթ է հետաձգվել ու չեղարկվել 2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլեւս սառեցված չէ Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան «Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan